![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/04/Icebreaker_J%25C3%25A4%25C3%25A4karhu.jpg/640px-Icebreaker_J%25C3%25A4%25C3%25A4karhu.jpg&w=640&q=50)
Յաակարհու
From Wikipedia, the free encyclopedia
«Յաակարհու» (ֆիններեն՝ Jääkarhu - բևեռային արջ, խորհրդային անվանում՝ «Սիբիրյակով» [ռուս.՝ Сибиряков]), ֆիննական, այնուհետև՝ խորհրդային սառցահատ շոգենավ։ Կառուցվել է Ռոտերդամում, 1926 թվականին։ Ընթացքի արագությունը կազմել է 13,5 հանգույց (25 կմ/ժ)։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/04/Icebreaker_J%C3%A4%C3%A4karhu.jpg/640px-Icebreaker_J%C3%A4%C3%A4karhu.jpg)
Երկու տասնամյակ հաջող ծառայությունից հետո, 1945 թվականին որպես ռազմատուգանք հանձնվել է Խորհրդային Միությանը և վերանվանվել «Սիբիրյակով» (ի պատիվ 1942 թվականի օգոստոսի 25-ին Կարայի ծովում գերմանական «Ադմիրալ Շեր» ծանր հածանավի դեմ մարտում ջրասույզ եղած համանուն սառցանավի)։
Գործածությունից դուրս է եկել 1972 թվականին։