միջպետական նշանակության ճանապարհ From Wikipedia, the free encyclopedia
Մ 2 ճանապարհ (M 2), միջպետական նշանակության ճանապարհ, որը հանդիսանում է Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհային ցանցի կարևորագույն հատվածներից մեկը[1]։
Մ 2 ճանապարհ Մ2 | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Շրջան | Երևան, Արարատի մարզ, Վայոց Ձորի մարզ և Սյունիքի մարզ |
Մաս է կազմում | Եվրոպական մայրուղի E117 Հայաստանում, Ասիական ավտոմայրուղի 81, Եվրոպական մայրուղի E002 և Ասիական ավտոմայրուղի 82 |
Երկարություն | 384,3 կմ և 40 կմ |
Հայաստանի միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են Հայաստանի ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը[2]։
Մ 2 ճանապարհը ունի 384.3 կմ երկարություն։ Այն Հայաստանի մայրաքաղաք Երևանը միացնում է Երասխ, Գորիս, Մեղրի բնակավայրերին՝ շարունակվելով դեպի Հայաստան - Իրան պետական սահման։
Նախատեսվում է Մ 2 ճանապարհը «Հյուսիս-հարավ» ճանապարհաշինարարական ծրագրի շրջանակներում որոշ հատվածներում վերակառուցել[3][4]։
Արարատ և Վայոց ձոր մարզերի սահմանին՝ Արարատի մարզի տարածքում, Մ 2 ճանապարհը բարձրանում է լեռն ի վեր։ Ստորին հատվածում Արարատյան դաշտն է՝ մոտ 800 մետր, որը բարձրանում է դեպի Պարույր Սևակ (նախկին Սևակավան, 1170 մ), իսկ վերին հատվածում՝ Զանգակատուն գյուղը (1650 մ)։
Ճանապարհի այս հատվածը կոչվում է Տիգրանաշեն գյուղի անունով։ Դրան հաջորդում է Թուխ Մանուկի լեռնանցքը, որը կապող օղակ է հանդիսանում երկու մարզերի միջև[5]։
Լինելով լեռնային լանջիվար հատվածում՝ երբեմն այս հատվածը սառցակալում է[6], իսկ ձմռան օրերին հազվադեպ՝ դառնում անանցանելի[7]։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմի ամբողջ ընթացքում Գորիս - Դավիթ Բեկ ավտոճանապարհի առանձին հատվածներ, որոնց հավակնում էր Ադրբեջանը, մնացել էին հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ ստորագրված համաձայնագրով ճանապարհի այդ հատվածները պետք է մնային հակամարտ ուժերի այն կողմում, որի վերահսկողության ներքո գտնվում էին։ Սակայն հետագայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ կարգադրել է, որ հայկական զորքերը հեռանան այդ տարածքներից՝ դրանք թողնելով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[8]։
2021 թվականին Ադրբեջանի զինված ուժերը արգելապատնեշներ, այնուհետև մաքսակետեր են տեղադրել այդ հատվածներում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.