Մտածել ինչպես հանցագործ (հեռուստասերիալ)
From Wikipedia, the free encyclopedia
«Մտածել ինչպես հանցագործ» (անգլ.՝ Criminal Minds), ամերիկյան հեռուստասերիալ ՀԴԲ-ի քննիչների աշխատանքի մասին, որոնք ի վիճակի են հասկանալ և վերլուծել հանցագործների մտքերը, կանխատեսել նրանց հետագա գործողությունները և դրանով իսկ կանխել հանցագործությունները։
Մտածել ինչպես հանցագործ | |
---|---|
Տեսակ | հեռուստասերիալ |
Ժանր | ոստիկանական դրամա, հեռուստադրամա, քրեական հեռուստասերիալ և ընթացակարգային դրամա |
Ստեղծող | Ջեֆֆ Դևիս |
Գլխավոր դերերում | #Դերասանական կազմ |
Արտադրող երկիր | ԱՄՆ |
Լեզու(ներ) | անգլերեն[1] |
Կերպարներ | Դեյվիդ Ռոսի, Ջենիֆեր Ջիրոու, Էլլ Գրինուվեյ, Դերեք Մորգան, Էմիլի Պրենտիս, Սփենսր Ռիդ, Աարոն Հոչներ, Պենելոպե Գարսիա, Ալեքս Բլեք և Թոբիաս Հենքել |
Գործողության վայր | Լոս Անջելես |
Հեռարձակում | |
Ալիք | CBS |
Սկզբնական եթեր | սեպտեմբերի 22, 2005 և սեպտեմբերի 22, 2005 – փետրվարի 19, 2020[2] |
IMDb | ID 0452046 |
Երբ սովորական քրեագետները հասնում են փակուղու, օգնության են հասնում վարքագծային վերլուծությունը։ Ապացույցները ուշադիր ուսումնասիրելու փոխարեն՝ նրանք փորձում են գտնել և հասկանալ հանցագործության դրդապատճառները՝ մանրակրկիտ կերպով սուզվելով հանցագործի յուրաքանչյուր քայլի մեջ և փորձելով մտածել նրանց նման։ Աշխատելով հանցագործության վայրում՝ այս մասնագետները, կարծես, ներսից հետաքննում են այն՝ փորձելով հասկանալ հանցագործի մտքերը, անկախ նրանից, թե որքան մութ կարող են լինել դրանք։
Հեռուստասերիալի պրեմիերան ներկայացվել է CBS- ին, 2005 թվականի սեպտեմբերի 22-ին։ Հեռուստասերիալի երրորդ սեզոնում սցենարիստների գործադուլի պատճառով տեղի ունեցավ չնախատեսված դադար։ Չնայած դրան 2008-ի ապրիլին ցուցադրվեցին մնացած սերիաները։ 2018-ի մայիսի 12-ին CBS- ը երկարացրեծ սերալը մինչև տասնչորսերորդ սեզոն[3]։ 2019 թվականի հունվարի 10-ին հայտարարվեց, որ սերիալը կշարունակվի և վերջին՝ եզրափակիչ 15-րդ սեզոնը -ին կունենա 10 սերիա[4]։