From Wikipedia, the free encyclopedia
Մուրադ Թելման օկլի Միրզաև (ադրբ.՝ Murad Telman oğlu Mirzəyev, մարտի 31, 1976, Mughan Ganjali, Sabirabad District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 2, 2016, Թալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան), Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Ադրբեջանի Հատուկ նշանակության ջոկատի գնդապետ-լեյտենանտ, Ադրբեջանի ազգային հերոս։ Ոչնչացվել է 2016 թվականի ապրիլյան մարտերում[1][2]։
Մուրադ Միրզաև | |
---|---|
ադրբ.՝ Murad Mirzəyev | |
մարտի 31, 1976 - ապրիլի 2, 2016 (40 տարեկան) | |
Ծննդավայր | Mughan Ganjali, Sabirabad District, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Թալիշ, Թարթառի շրջան, Ադրբեջան |
Գերեզման | II Alley of Honor |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Զորատեսակ | Ադրբեջանի հատուկ նշանակության զորքեր |
Կոչում | փոխգնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016) |
Կրթություն | Զինվորական լիցեյ. Ջ.Նախիջեւանսկի |
Պարգևներ |
Ծնվել է 1976 թվականի մարտի 31-ին Խորհրդային Ադրբեջանի Սաբիրաբադի շրջանի Մուղան Գյանջալի գյուղում։ 1991–1994 թվականներին սովորել է Ջամշիդ Նախիջևանսկու անվան հատուկ դպրոցում։ 1998 թվականին ավարտել է Թուրքիայի bարձրագույն ռազմական ակադեմիան։ Մասնակցել է զորավարժությունների ԱՄՆ-ում, Ռումինիայում, Հորդանանում։
Զինվորական ծառայությունը սկսել է Գյանջայի (Գանձակ) զորամասերից մեկում։ Հետագայում եղել է Հատուկ նշանակության ջոկատի սպա։
Ծառայության 10-ամյակի առթիվ պարգևատրվել է «Անթերի ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալով, որը նրա առաջին մրցանակն էր։
Պարգևատրվել է «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 90-ամյակը (1918–2008)», «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 95-ամյակը (1918-2013)» հոբելյանական մեդալներով և «Ոսկե աստղ» «մեդալով։
Ոչնչացվել է 2016 թվականի ապրիլյան մարտերում։ Հետմահու Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հրամանով արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչման[3][4][5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.