Մուտ
From Wikipedia, the free encyclopedia
Մուտ, հայտնի է նաև որպես Մաուտ և Մոուտ, մայր աստվածուհի էր, ում երկրպագում էին Հին Եգիպտոսում: Նրա անունը բառացիորեն նշանակում է մայր հին եգիպտերենում[1]։ Մուտն ուներ բազմաթիվ կերպարանքներ և հատկանիշներ, որոնք փոփոխվել և զարգացել են հին եգիպտական մշակույթի հազարամյակների ընթացքում։
Մուտ | |
---|---|
Տեսակ | հին եգիպտական աստվածություն |
Սեռ | իգական |
Զավակներ | Խոնսու և Monthu? |
Mut Վիքիպահեստում |
Նա համարվում էր նախնական աստվածություն, որը կապված էր Նունի նախնադարյան ջրերի հետ, որից ծնունդ է առել ամեն ինչ։ Երբեմն ասվում էր, որ Մուտն ծնունդ է տվել աշխարհին կուսածնության միջոցով, բայց ավելի հաճախ ասվում էր, որ նա ունեցել է ամուսին՝ արևի աստված Ամոնը։ Չնայած նրա հետևորդները հավատում էին, որ Մուտն աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչի մայրն է, նա մասնավորապես կապված էր, որպես լուսնային երեխա- աստծու՝ Խոնսուի մայր։ Եգիպտոսի մայրաքաղաքի՝ Թեբե քաղաքի, Կարնակի տաճարում,Ամուն-Ռայի, Մուտի և Խոնսուի ընտանիքը միասին երկրպագվում էր որպես Թեբանական տրիադ։
Արվեստում նա պատկերվում էր որպես մի կին, ով կրում էր եգիպտական արքաների կրկնակի թագը՝ ներկայացնելով իր իշխանությունը երկրի ամբողջ տարածքի վրա։
Մուտի պաշտամունքի բարձրակետի ժամանակ եգիպտոսի տիրակալներն աջակցում էին նրա երկրպագությունը իրենց սեփական ձևերով՝ ընդգծելով իրենց սեփական իշխանությունը և իշխելու իրավունքը՝ Մուտի հետ միավորվելու միջոցով։ Մուտը ներգրավված էր շատ հնագույն եգիպտական փառատոներում, ինչպիսիք էին Օփեթ փառատոնը և Հովտիի գեղեցիկ փառատոնը։ Նրա ամենամեծ տաճարը գտնվում էր Թեբե քաղաքում՝ Կարնակում։
Մուտի բազմաթիվ տիտղոսներից մի քանիսը ներառում են՝ Աշխարհ-մայր, Ռայի աչք, Աստվածուհիների թագուհի, Երկնքի տիրուհի, Աստվածների մայր և Նա, ով ծննունդ է տալիս, բայց նա ինքը ծնունդ չի առել ոչ ոքից։