From Wikipedia, the free encyclopedia
Մուվաշշահ (արաբ․՝ موشّح)՝ արաբական գրականության ժանր։ Ունի 4-10 տող, հարմարեցված է երաժշտությանը։
Արաբական ավանդույթը մուվաշշահի հիմնադիր է համարում Կորդովայի պալատական ձոներգու Մուկադդամ իբն Մուաֆին, ով ապրել է 9-րդ դարում և 10-րդ դարի սկզբին։ Մուվաշշահի հետագա զարգացումն ընթացել է 11-րդ դարում։ Անդալուսցի հայտնի պոետներ էին Ուբադաթ ալ-Կազզազը, Աբու Աբդուլլահ Իռֆա Ռասահը, ինչպես նաև Իբրահիմ իբն Սահիլ ալ-Իսրայիլին (1208—1251), Լիսան ալ-Դին իբն ալ-Խատիբը (1313—1374) և եգիպտացի Իբն Սանա ալ-Մուլք ալ-Միսրին (1156—1212)։
Մուվաշշահը Անդալուսյան պոեզիայի ամենաինքնատիպ բանաստեղծական ձևերից է։ Գրված է գրական արաբերենով։ Մուվաշշահ տերմինը նշանակում է «գոտևորված»։ Կազմված է 5-7 դաուրներից (արաբ․՝ دور՝ շրջան)։ Եթե մուվաշշահը սկսվում է կրկներգից, համարվում է ամբողջական, եթե տնից՝ ոչ ամբողջական։ Ամեն դաուր կազմված է բանաստեղծական տունից՝ ղուսն (արաբ․՝ غصن՝ ճյուղ), և կրկներգից՝ կուֆլ (արաբ․՝ قُفْل՝ կողպեք)։ Տունը կազմված է մի քանի տողից, որոնք հանգավորվում են իրար հետ, բայց չեն հանգավորվում մյուս դաուրների տողերի հետ։ Կուֆլները չեն հանգավորվում դաուրի տների հետ. հանգը արվում է մյուս կուֆլերի կամ դրանց համապատասխան տողերի հետ։ Մուվաշշահը սկսվում և ավարտվում է կուֆլով։ Ավարտական կուֆլը կոչվում է խարջա (արաբ․՝ خرجة՝ ելք), հաճախ գրված է լինում բարբառով և իրենից ներկայացնում է ուղերձ այն անձին, ում նվիրված է ողջ բանաստեղծությունը։
Մուվաշշահը սովորաբար ունի 6 կրկներգ, 5 տուն։ Մուվաշշահի տողը կազմված է 2,3 և 4 մասերից, որոնք չափով և վանկերի քանակով կարող են տարբեր լինել։ Կրկներգերն ու տները կարող են կազմված լինել ցանկացած քանակի տողերից, կիսատողերից։ Կա մուվաշշահի 2 տիպ՝
Մուվաշշահը արաբական երգային պոեզիայի տեսակ է, որը մոտ է ժողովրդական երգին լեզվի պարզությամբ, կառուցվածքով։ Այդ մոտեցմամբ էլ բացատրվում են նրա որոշ առանձնահատկություններ՝ բանաստեղծության ձայնային և ռիթմիկ հստակությունը, տողերի անհավասարությունը և կարելի է ենթադրել, որ այն առաջացել է մարքազի՝ իսպանական ժողովրդական երգի հատվածի հիման վրա։ Հայտնի է ալ-Ռամադին, ով առաջիններից էր, ով ներմուծեց մուվաշշահը, ինչպես նաև ալ-Մուկադդամը, ում մուվաշշահները կասիդայից (արաբ․՝ قصيدة՝ բանաստեղծություն) տարբերվում էին մարքազի (արաբ․՝ مركز) առկայությամբ և չափով։ Հետագայում մուվաշշահը դառնում է պաշտենապես ճանաչված բանաստեղծական ձև։ Այն շատ տարածված է սուֆիների մոտ, որոնք երգվում էին որպես սիրային երգեր։ Որպես կանոն մուվաշշահը կազմված է վեց կրկներգից և հինգ տնից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.