From Wikipedia, the free encyclopedia
Մուստաֆա Կամել Մանսուր (օգոստոսի 2, 1914[1], Եգիպտոս - հուլիսի 24, 2002, Եգիպտոս), եգիպտացի ֆուտբոլիստ, որպես դարպասապահ Եգիպտոսի հավաքականի կազմում մասնակցել է 1934 թվականի աշխարհի առաջնությանը։ Նա աչքի է ընկել նաև նրանով, որ եղել է շոտլանդական լիգային մասնակցած առաջին ոչ բրիտանացիներից մեկը։
Մուստաֆա Մանսուր արաբ․՝ مصطفى منصور | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||
Ազգությունը | եգիպտացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Եգիպտոս | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 2, 1914[1] | ||||||||||||||
Ծննդավայր | Եգիպտոս | ||||||||||||||
Մահվան ամսաթիվ | հուլիսի 24, 2002 (87 տարեկան) | ||||||||||||||
Մահվան վայր | Եգիպտոս | ||||||||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
Մարզչական կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մանսուրը խաղացել է Կախիրեի «Ալ-Ախլի» ակումբում։ Իր ցուցադրած լավ խաղի շնորհիվ 1934 թվականին հրավիրվել է մասնակցելու Իտալիաում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Նա մասնակցել է առաջնության մեկ խաղի, որովհետև Եգիպտոսի հավաքականը առաջին փուլում 4:2 հաշվով պարտվել է Հունգարիայի հավաքականի[2]։
Մանսուրը Եգիպտոսի հավաքականի կազմում մասնակցել է 1936 թվականի Բեռլինում անցկացվող Օլիմպիական խաղերին[3]։
Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ Եգիպտոսի հավաքականի մարզիչը եղել է Շոտլանդացի Ջեյմս Մաքրեյը, և հնարավոր է, որ նրա ազդեցությամբ է Մանսուրը որոշել մեկնել Շոտլանդիա՝ սովորելու Ջորդանհիլի քոլիջում[4]։ Գլազգոյում սովորելու տարիներին Մանսուրը խաղացել է այդ ժամանակ դեռևս սիրողական մակարդակում հանդես եկող «Քուինզ պարկ» ակումբում։ Այն բանից հետո, երբ Դեսմոնդ Ուայթն ավարտել է իր կարիերան, Մանսուրը դարձել է թիմի հիմնական դարպասապահ 1938/39 մրցաշրջանում[5]։
Մանսուրը Եգիպտոս է վերադարձել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Հետագայում նա եղել է իր նախկին ակումբի՝ «Ալ Ախլիի» մարզիչը, իսկ ավելի ուշ դարձել է նախարար։
Մուստաֆա Մանսուրը մահացել է 2002 թվականի հուլիսի 24-ին՝ իր 88-ամյակից մեկ ամիս առաջ[6]։ Մահվանից ընդամենը մի քանի շաբաթ առաջ նա հարցազրույց էր տվել «BBC Sport»-ին, երբ վերջիններս այցելել էին Կահիրե 2002 թվականի աշխարհի առաջնությունից առաջ[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.