Մուսաներ՝ Զևսի դուստրերը։ Ըստ հին հունական դիցաբանության՝ մուսաները մարդկանց պարգևել են արվեստի ձիրք և նրանցից յուրաքանչյուրը հանդիսացել է առանձին արվեստի ներկայացուցիչը և շնորհք պարգևողը։

Ընդհանուր տեղեկություններ

Thumb
Բալդասարե Պերուցի. «Ապոլլոնը պարում է մուսաների հետ»

Հունական առաջին մեծ գրողները՝ Հոմերոսը և Հերոդոտոսը, իրենց ստեղծագործությունները սկսում են դիմելով մուսաներին։

Հունական դիցաբանության մեջ մուսաները ինն են

Հոմերոսի պատկերացմամբ մուսաները ապրել են Օլիմպոս լեռան կամ Պառնաս սարի վրա։ Պառնասում է գտնվել Կաստալյան աղբյուրը, որի ջուրը խմողին տրվել է բանաստեղծական տաղանդ և մարգարեական ձիրք։ Հեսիոդոսը իր հայրենիքի Հելիկոն սարը համարում է մուսաների բնակատեղի և իբր թե այդտեղ տեսել է նրանց։ Ըստ հին հունական առասպելաբանության Հյուսիսային Հունաստանում մուսաներն ապրել են Տեմպեյան հովտում և նրա մոտ գտնվող Պիերիա լեռան վրա։ Նրանք ապրել են նաև Պինդոս լեռան վրա։

Մուսաներն ունեցել են իրենց հատուկ կենդանիներն ու բույսերը։ Նրանց սրբազան ծառը եղել է դափնին, իսկ սրբազան կենդանիները՝ մեղուներն ու ճպուռները։

Մուսաները եղել են հավերժական բերկրանքի ու ցնծության մեջ։ Նրանք միշտ պարել են, երգել, իսկ երբ տեսնում էին, որ Ապոլլոնը անցնում է երգչախմբի գլուխ, սկսում էին ավելի լավ երգել, քան առաջ։

Բանաստեղծը մուսաներից էր ստանում ոգեշնչում, այդ պատճառով պոետը սուրբ մարդ էր, իսկ նրա վրա ձեռք բարձրացնելը հանցագործություն։ Մուսաները տիրապետում են ճշմարտության։ Պոետներին ճշմարտություն է հասնում այնքան, որքան նրանց կշնորհի մուսան[1]։

9 մուսաներ

Մանրամասն տեղեկատվություն Նկար, Անուն ...
Նկար ԱնունՀովանավորում են
Հայ.Հին հուն.Լատ..
Կալլիոպե ԿալլիոպեΚαλλιόπηCalliopēէպիկական պոեզիա
Եվտերպե ԵվտերպեΕὐτέρπηEuterpēՔնարերգություն
Մելպոմենե ՄելպոմենեΜελπομένηMelpomenēՈղբերգություն
Թալիա ԹալիաΘάλεια, ΘαλίαThalīaԿատակերգություն
Էրատո ԷրատոἘρατώEratōէրոտիկ (սիրո) պոեզիա և երաժշտություն
Պոլիհիմնիա ՊոլիհիմնիաΠολυύμνια, ΠολύμνιαPolyhymnia, PolymniaՀիմներ
Տերփսիքորա ՏերփսիքորաΤερψιχόραTerpsichorаՊարեր
Կլիո ԿլիոΚλειώClīōՊատմություն
Ուրանիա ՈւրանիաΟὐρανίαŪraniaԱստղագիտություն
Փակել

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.