From Wikipedia, the free encyclopedia
Մուհամմադ Ալի Ջիննա (ուրդու՝ محمد علی جناح, դեկտեմբերի 25, 1876[1][2][3][…], Կարաչի, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - սեպտեմբերի 11, 1948[2][4][3][…], Կարաչի, Սինդ, Պակիստան), Հնդկաստանի և Պակիստանի քաղաքական գործիչ։ 1906 թվականից՝ Հնդկական ազգային կոնգրեսի (ՏԱԿ) անդամ, 1912 թվականից միաժամանակ մասնակցել է Մուսուլմանական լիգայի գործունեությանը (1934 թվականից՝ առաջնորդը)։ 1921 թվականին դուրս է եկել ՀԱԿ-ից։ Հանդես է եկել Հնդկաստանին անկախություն տալու պահանջով, սակայն նրա ամբողջ գործունեությունն ուղղված էր իսլամադավան վերնախավի շահերի պաշտպանությանը։ Ջիննան Հնդկաստանում «երկու ազգի»՝ հնդուիստների և իսլամադավանների գոյության տեսության հիմնադիրներից էր։ 1940 թվականին Ջիննայի գլխավորությամբ Մուսուլմանական լիգան առաջ է քաշել Հնդկաստանից մուսուլմանաբնակ շրջաններն անջատելու և առանձին պետություն ստեղծելու պահանջ։ Միասնական Հնդկաստանի բաժանումից (1947) հետո եղել է Պակիստանի գեներալ-նահանգապետը։
Պակիստանում Ջիննային համարում են պետության ստեղծող, կոչում են «մեծ առաջնորդ և «ազգի հայր»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.