կենսաբանություն From Wikipedia, the free encyclopedia
Մորֆոլոգիան (կենսաբանության մեջ) ուսումնասիրում է ինչպես օրգանիզմի արտաքին կառուցվածքը (ձևը, կառուցվածքը, գույնը), այնպես էլ կենդանի օրգանիզմի ներքին կառուցվածքը (օրինակ՝ մարդու մորֆոլոգիա)[1]։ Ենթաբաժիններն են՝ արտաքին մորֆոլոգիան (էյդոնոմիա) և ներքին մորֆոլոգիան (անատոմիա)։ Մորֆոլոգիան տարբերվում է ֆիզիոլոգիայից նրանով, որ վերջինս ուսումնասիրում է առաջին հերթին օրգանիզմի և օրգանների գործառույթները։
Մորֆոլոգիա հասկացությունը ներդրել է գերմանացի պոետ և բնափորձագետ Ի. Վ. Գյոթեն` բնորոշելով այն որպես «ուսմունք օրգանիզմի կառուցվածքի, նրա ձևավորման և վերափոխման մասին»[2][3]։
Կիրառվում է նաև «ընդհանուր մորֆոլոգիա» տերմինը, որը բնորոշում է օրգանիզմի կամ տաքսոնի գլխավոր տարբերակիչ առանձնահատկությունները։ Օրգանիզմի ընդհանուր մորֆոլոգիան կարող է բնորոշել, օրինակ, նրա ձևը, հիմնական գույները, բայց ոչ մանր դետալները։
Կարգաբանական խմբերի մեծամասնությունը տարբերվում է մյուսներից մորֆոլոգիական բնութագրով։ Որպես կանոն, մոտ կարգաբանական խմբերը ունեն համեմատաբար քիչ տարբերություններ, քան ավելի հեռուները, սակայն լինում են նաև բացառություններ։ Միայն մորֆոլոգիական տվյալների վրա հիմնվելու անհուսալիությունն այն է, որ մորֆոլոգիապես տարբերվող օրգանիզմների ԴՆԹ-ի անալիզի արդյունքում կարող է պարզվել, որ նրանք պատկանում են միևնույն տիպին։ Եվ հակառակը՝ հաճախ իրար հետ կապ չունեցող կարգաբանական միավորները կարող են նմանվել արտաքին տեսքով կոնվերգենտ էվոլյուցիայի կամ նույնիսկ միմիկրիայի ճանապարհով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.