Մորտոնի նևրոմա
From Wikipedia, the free encyclopedia
Մորտոնի նևրոման միջմետատարզալ ներբանային նյարդի բարորակ նևրոմա է, ամենամեծ հաճախականությամբ հանդիպում է երկրորդ և երրորդ միջմետատարզալ տարածություններում (երկրորդ/երրորդ և երրորդ/չորրորդ մետատարզալ գլխիկների միջև), որը հանգեցնում է ախտահարված նյարդի ազդակի ընդհատման։ Հիմնական ախտանիշները ցավը և/կամ թմրածությունն են, որոնք երբեմն պակասում են նեղ թաթով և բարձրկրունկ կոշիկներ չկրելու դեպքում (վերջիններս փոխկապակցված են այս վիչակի հետ)[2]։ Այս հիվանդությունը անվանվել է ի պատիվ Թոմաս Ջորջ Մորտոնի, չնայած, որ այն լիարժեք առաջին անգամ նկարագրել է խիրոպոդոլոգ Դուրլախերը[3][4]։
Մորտոնի նևրոմա | |
---|---|
![]() Ներբանային նյարդերը | |
Տեսակ | հիվանդություն |
Ենթադաս | foot diseases? |
Հոմանիշներ | Մորտոնի մետատարզալգիա, ինտերմետատարզալ նևրոմա, ինտերմետատարզալ տարածության նևրոմա[1] |
Մասնագիտություն | նյարդաբանություն |
ICD-9 | 355.6 |
MeSH | D000070607 |
MedlinePlus | 007286 |
eMedicine | 308284 և 401417 |
Որոշ աղբյուրներ պնդում են, որ ներբանային նյարդի կոմպրեսիան մետատարզալ ոսկրերի գլխիկների միջև, ինչպես իսկզբանե ենթադրում էր Մորտոնը, չի կարող հանգեցնել այս վիճակին, քանի որ ներբանային նյարդը տեղակայված է լայնական մետատարզալ կապանի ներբանային մակերեսին, ուստի այդ գոյացությունների միջև շփում չկա։ Ավելի հավանական է, որ հենց լայնական կապանն է կոմպրեսիայի պատճառ հանդիսանում[5][6]։
Քանի որ հիվանդությունն անվանվում է նևրոմա, շատ աղբյուրներ այն ընկալում են որպես կեղծ ուռուցք՝ հարնյարդային ֆիբրոմա (նյարդի շուրջ ֆիբրոզ հյուսվածքի ձևավորում)։