From Wikipedia, the free encyclopedia
Մորին Օ'Հարա (անգլ.՝ Maureen O'Hara, իսկական անուն ազգանունը՝ Մորին ՖիցՍիմոնս, անգլ.՝ Maureen FitzSimons, օգոստոսի 17, 1920[1][2][3][…], Ռենելա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հոկտեմբերի 24, 2015[5][1][2][…], Բոյսե, ԱՄՆ[6]), ծնունդով իռլանդացի ամերիկյան դերասանուհի և երգչուհի, 1930-1950-ական թթ. ամերիկյան կինոյի նշանավոր դերասանուհիներից մեկը։
Մորին Օ’Հարա անգլ.՝ Maureen O'Hara | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Հասակը | 1.73 մ | ||||||||
Ծնվել է | օգոստոսի 17, 1920[1][2][3][…] | ||||||||
Ծննդավայր | Ռենելա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] | ||||||||
Մահացել է | հոկտեմբերի 24, 2015[5][1][2][…] (95 տարեկան) | ||||||||
Մահվան վայր | Բոյսե, ԱՄՆ[6] | ||||||||
Գերեզման | Արլինգտոնի ազգային գերեզմանատուն | ||||||||
Քաղաքացիություն | Իռլանդիա և ԱՄՆ | ||||||||
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[7] | ||||||||
Մասնագիտություն | գրող, ինքնակենսագիր, երգչուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի | ||||||||
Ակտիվ շրջան | 1938-2000 | ||||||||
Ժանրեր | վեսթեռն | ||||||||
Ամուսին(ներ) | Ջորջ Հ. Բրաուն (չեղյալ է համարվել)[8] | ||||||||
Երեխա(ներ) | Բրուկլին ՖիցՍիմոնս[9] | ||||||||
Պարգևներ և մրցանակներ | |||||||||
|
Ծնվել է Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի Ռանելագ արվարձանում 1920 թվականին[12]։ Նա ընտանիքի 6 երեխաներից մեկն էր, հայրը՝ Չառլզ Ստյուարտ Փառնել ՖիցՍիմոնը գործարար էր, իռլանդական «Շեմրոկ Ռովերս» ակումբի համասեփականատերերից մեկը, իսկ մայրը՝ Մարգարիտա Լիլբըրն ՖիցՍիմոնը օպերաին երգչուհի, իսկ կարիերայի ավարտից հետո կանացի հագուստի խանութի սեփականատեր[13]։
Կինոյում աշխատելու փորձեր արել է Լոնդոնում սովորելու տարիներին, և մի առիթով ասել է
Եթե կինոն սա է, ապա ես չեմ ուզում ոչ մի ընդհանուր բան ունենալ դրա հետ - "If this is the movies, I want nothing to do with them!" |
Խաղացել է ընդհանուր թվով 50-ից ավելի գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում ու սերիալներում, դրանցից առավել նշանավորներից են՝
Խաղացած ֆիլմերի մի մասի ռեժիսորը Ջոն Ֆորդն էր, իսկ խաղընկերը՝ Ջոն Ուեյնը։ 2004 թվականին հրատարակվել է նրա ինքնակենսագրական «Tis Herself» վերնագրով գիրքը։ Նույն տարում Իռանդիայի կինոյի ակադեմիան նրան մրցանակ է շնորհել «Կյանքում ունեցած ձեռքբերումների համար»։
Կյանքի վերջին տարիներին Մորին Օ'Հարան որևէ գործունեությամբ հիմնական չի զբաղվել, փոփոխաբար բնակվել է իր մի քանի տներում՝ Իռլանդիայի Գլենգարիֆֆ գյուղում, ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում կամ Վիրջինյան կղզիներում[15]։
2014 թ. նոյեմբերին 94-ամյա դերասանուհին ստացել է պատվավոր «Օսկար» համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.