Մորեն լիճ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մորեն լիճ (անգլ.՝ Moraine Lake), սառցադաշտային լիճ Կանադայի Ալբերտա նահանգի Բանֆ ազգային պարկում՝ Լեյք Լուիզ գյուղից 14 կմ դուրս։ Տեղակայված է Տասը գագաթների հովտում՝ 1885 մետր բարձրության վրա։ Լճի մակերեսը կազմում է 50 հեկտար։
Մորեն լիճ անգլ.՝ Moraine Lake | ||
Կոորդինատներ | ||
Տեղագրություն | Հյուսիսային Ամերիկա | |
Երկիր | Կանադա | |
Վարչատարածքային բաժանում | Ալբերտա | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 1884 մ | |
Ավազանի մակերեսը | 50 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 14 մ | |
Սառույցով սնվող գետը ամբողջությամբ չի լցվում մինչև հունիսի վերջեր։ Երբ այն լիքն է, արտացոլում է կապույտ տարբերակող երանգ։ Գույնը պայմանավորված է լճի քարքարոտ հատվածում լույսի անդրադարձմամբ։
1899 թվականին լիճը հայտնաբերել և անվանակոչել է Վալտեր Վիլկոկսը։
Լճի շուրջը կան մի քանի քայլելու/արշավային արահետներ, որոնք ժամանակ առ ժամանակ սահմանափակվում են։ Զբոսաշրջիկները սովորաբար անցնում են Ժայռակույտ արահետով (անգլ.՝ Rockpile Trail), որը ձգվում է մորենի երկայնքով։ Արահետն ունի մոտ 300 մետր երկարություն՝ 24 մ բարձրության փոփոխությամբ։ Ժայռակույտի վերևից լճի տեսքը համարվում է Կանադայի ամենաշատ լուսանկարվող վայրերից մեկը[1]։ Տասը գագաթների հովտում լճի տեսարանը հայտնի է «20 դոլարի տեսարան» անվանումով, քանի որ Մորեն լիճը պատկերված է 1969 և 1979 թվականների կանադական 20-դոլարանոց թղաթադրամի վրա[2][3]։
Նույն արահետով սկսվում է Կոնսոլեյշն լճի արահետը, որը մոտավորապես 3 կիլոմետր երկարություն ունի՝ 90 մետր բարձրության փոփոխությամբ։ Կոնսոլեյշն լիճ հասնելով՝ զբոսաշրջիկները կարող են շարունակել դեպի վերին լիճը, որը տեսանելի չէ ցածր լճի վերջից։ Այնուամենայնիվ, չկա հստակ նշված արահետ, և հաճախ կարելի է դժվարությամբ մագլցել խոշոր քարքարոտ տարածքների վրա։
Մորեն լճի կանոեների տնակի մոտ[4] կա մեկ այլ արահետ, որտեղից սկիզբ են առնում երկու արահետներ, որոնցից մեկն իր հերթին բաժանվում է չորս տարբեր ճյուղերի, այսինքն արահետների գլխամասից սկիզբ են առնում 5 արահետներ՝ Moraine Lake Lakeshore Trail, Eiffel Lake, Wenkchemna Pass, Larch Valley և Sentinel Pass: Lake Louise & Yoho Map[5] տեղեկատվություն է տրամադրում այդ արահետների մասին։
Նեյլ Կոլգան կացարան կարելի է հասնել Մորեն լճից Պերեն երթուղով 8-12 ժամ մագլցելուց հետո[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.