From Wikipedia, the free encyclopedia
Մորարջի Դեսայի (հինդի՝ मोरारजी देसाई, փետրվարի 29, 1896[1][2][3][…], Valsad district, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - ապրիլի 10, 1995[1][3][4][…], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ քաղաքական գործիչ։ 1977 թվականից մարտի 24-ից մինչև 1979 թվականի հուլիսի 15-ը զբաղեցրել է Հնդկաստանի չորրորդ վարչապետի պաշտոնը։ Մահաթմա Գանդիի դաշնակից, 10 տարի անցկացրել է բրիտանական բանտերում։ Ինդիրա Գանդիի ընդդիմության առաջնորդ, գտնվել է մեկուսի բանտարկությունում։ 1977 թվականին դարձել է Հնդկաստանի վարչապետ, բայց 1979 թվականին հրաժարական է տվել։
Մորարջի Դեսայի | |
Կուսակցություն՝ | Հնդկական ազգային կոնգրես և Ջանատա Դալ |
---|---|
Կրթություն՝ | Wilson College, Mumbai? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, հակապատերազմային ակտիվիստ և badminton executive and administrator |
Դավանանք | հինդուիզմ |
Ծննդյան օր | փետրվարի 29, 1896[1][2][3][…] |
Ծննդավայր | Valsad district, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | ապրիլի 10, 1995[1][3][4][…] (99 տարեկան) |
Վախճանի վայր | Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | Բրիտանական Հնդկաստան, Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Մորարջի Դեսային ծնվել է 1896 թվականի փետրվարի 29-ին Բհադելիում, Բրիտանական Հնդկաստան՝ գյուղական ուսուցչի ընտանիքում։ 1918 թվականից պաշտոններ է զբաղեցրել Բոմբեյի գաղութային վարչությունում։ 1930 թվականին միացել է Մահաթմա Գանդիի շարժմանը։ Դրա համար Դեսային մոտ 10 տարի ազատազրկության մեջ է գտնվել։ 1959-1964, 1967-1969 և 1977-1979 թվականներին եղել է ֆինանսների նախարար, իսկ 1967-1969 թվականներին՝ վարչապետ։ 1966 թվականին անհաջող փորձել է դառնալ ՀԱԿ-ի առաջնորդ։
1969 թվականին նա կազմավորել է Ջանաթա կուսակցությունը։ Իր քաղաքական ակտիվության պատճառով 1975-1977 թվականներին մեկուսի բանտարկության մեջ է գտնվել։ Ազատ արձակվելուց հետո, 1977 թվականին հաղթել է ընտրություններում՝ դառնալով վարչապետ[5]։ Կուսակցությունում պառակտման համար 1979 թվականին ստիպված է եղել պաշտոնաթող լինել, իսկ 1980 թվականին ավարտել է իր կուսակցական կարիերան։
Մորարջի Դեսային մահացել է 1995 թվականի ապրիլի 10-ին Մումբայում՝ 99 տարեկան հասակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.