![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d2/Moscow_MSU_Zoological_Museum_asv2021-07_img01.jpg/640px-Moscow_MSU_Zoological_Museum_asv2021-07_img01.jpg&w=640&q=50)
Մոսկվայի պետական համալսարանի կենդանաբանական թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
Մոսկվայի պետական համալսարանի կենդանաբանական թանգարան (ռուս.՝ Зоологи́ческий музе́й Моско́вского госуда́рственного университе́та), համարվում է Ռուսաստանի կենդանաբանական ուղղության ամենախոշոր թանգարաններից մեկը։ Հիմնադրման պաշտոնական տարեթիվը համարվում է 1791 թվականը, երբ Մոսկվայի համալսարանում ստեղծված Բնության կաբինետը վերափոխվել է բնագիտական թանգարանի[1]։
Մոսկվայի պետական համալսարանի կենդանաբանական թանգարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | կենդանաբանական թանգարան, ճարտարապետական հուշարձան և գիտահետազոտական ինստիտուտ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տվերսկի շրջան |
Մասն է | Buildings of Moscow State University (Mokhovaya Street)? |
Պատկանում է | Մոսկվայի պետական համալսարան |
Հիմնադրվել է | 1791 |
Այցելուներ | 150 000 մարդ |
Կայք | zmmu.msu.ru(ռուս.) և zmmu.msu.ru/en(անգլ.) |
![]() | |
![]() |
Ժամանակակից թանգարանային ֆոնդը բաղկացած է ավելի քան 10 միլիոն միավորից, գիտական հավաքածուի տարեկան աճը կազմում է 25-30 հազար ցուցանմուշներ։ Թանգարանի ամենածավալուն հավաքածուներն են՝ միջատաբանական (մոտ 3 միլիոն ցուցանմուշ), կաթնասունների (ավելի քան 200000) և թռչունների (157000) հավաքածուները[2]։
2019 թվականի դրությամբ էքսպոզիցիայում ներկայացված է շուրջ 10 հազար ցուցանմուշ՝ երկու ցուցասրահ առանձնացված է կարգաբանական մասի համար, մեկը՝ էվոլյուցիոն - կազմաբանական մասի համար[3]։