Մոսկովյան հավեր
From Wikipedia, the free encyclopedia
Մոսկովյան հավեր, մսաձվատու ցեղ։ Ստացվել է 1956-1959 թվականներին, յուրլովյան, լեգհոռն և Նյու հեմփշիր հավերի ցեղերի վերարտադրական տրամախաչման եղանակով (բուծման աշխատանքները ղեկավարել է ակադեմիկոս Սերգեյ Սմետնևը)։ Ցեղի ներսում ստեղծված է նաև 6 գիծ, որոնք օգտագործվում են հիբրիդացման մեջ՝ լեգհոռնի գծերի հետ տրամախաչելիս։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Մոսկովյան հավերը ունեն ամուր, խիտ մարմնակազմ։ Մարմինը երկար է, գլուխը՝ լայն, կատարը՝ ուղիղ դիրքով ու տերևաձև, կուրծքը՝ կորնթարդ ու լայն, մեջքը՝ երկար և հարթ։ Հավերի փետրածածկը սև է կամ պարանոցի հատվածում՝ դեղին Փետուրներով (աքաղաղների մոտ դեղին փետուրները կան նաև թիակի և գոտկի հատվածներում)։
Ըստ Սովետական մեծ հանրագիտարանի, տարեկան միջին ձվատվությունը՝ 210-228 հատ (հիբրիդային հավերինը՝ 240 և ավելի)։ 52 շաբաթական հավերի կենդանի զանգվածը 1,9-2,2 կգ է։ Ձվի բեղմնավորվածությունը՝ 95, ճտահանությունը՝ 90, թռչնի պահպանվածությունը 90-95% է։
Մոսկովյան հավերը տարածված են Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզում, Ուկրաինական, Ուզբեկստանում և այլուր։
Սա թռչունի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 25)։ |