Մոնֆոկոն (ֆր.՝ Gibet de Montfaucon), Փարիզից (Ֆրանսիա) հյուսիս-արևելք, կոմս Ֆալկոնի տիրույթներում, 13-րդ դարում կառուցված հսկայական քարե կախաղան։ Ստացել է Մոնֆոկոն անունը (ֆր.՝ mont՝ սար, և ֆր.՝ faucon՝ բազե, բառացի՝ Բազեի սար)[1]։ Մոնֆոկոնում միաժամանակ հնարավոր էր կախել 45 մարդ։ Շինությունը չի պահպանվել։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոնֆոկոն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Մոնֆոկոն, Տեսակ ...
Thumb
Մոնֆոկոն
Thumb
Մոնֆոկոն կախաղանը
Thumb
Thumb
ՏեսակԿախաղան և գոյություն չունեցող շենք կամ կառույց
Երկիր Ֆրանսիա
ԲնակավայրՓարիզ
Ներկա վիճակչի պահպանվել
 Gibet de Montfaucon Վիքիպահեստում
Փակել

Պատմություն

Ընդունված է, որ շինությունը կառուցվել է 13 և 14-րդ դարերի սահմանին, Ֆիլիպ IV Գեղեցիկի խորհրդական Անգերան դե Մարինյիի նախագծով։ Նրա մտահղացմամբ բազմաթիվ քայքայվող դիակների տեսքը պետք է թագավորի հպատակներին սարսափեցներ և ետ պահեր լուրջ հանցագործություններից։ Բախտի հեգնանքով Մարինյիին նույնպես կախել են Մոնֆոկոնում[2]։

Կառուցվածք

Կախաղանը հիմքում քառակուսի, քարե հիմքի վրա եռահարկ շինություն էր։ Յուրաքանչյուր կողմը 14 մետր էր։ 12 մետր բարձրությամբ տասնվեց քարե սյուները և երեք շարք հորիզոնական հեծանները շինության երեք կողմերից յուրաքանչյուրում ստեղծում էին երկու մետր լայնությամբ և չորս մետր բարձրությամբ 15 բջիջ։ Հեծաններին ամրացրած էին շղթաներ, որոնցից կախում էին դատապարտյալներին։ Միաժամանակ հնարավոր էր կախել 45 մարդ։ Որոշ հին փորագրություններում պատկերված է, որ յուրաքանչյուր բջիջում կախված են երկու մարդ։ Այսպիսով, կախվածների քանակը կարող էր հասնել 90-ի[3]։

Մահապատժի համար օգտագործվում էին շինության երեք պատերը, իսկ չորրորդը մարմինները բարձրացնելու և իջեցնելու համար նախատեսված, դարպասներով քարե աստիճան էր։ Դարպասների բանալիները դահիճների մոտ էին։ Դիակները մնում էին կախված մինչև լիովին քայքայվելը, որից հետո մնացորդները նետում էին շինության հիմքում գտնվող հատուկ հորը (ոսկրատուն), քանի որ քրիստոնեական սովորույթով կախվածների դիակները արգելված էր թաղել[3]։ Վերին հարկում կախել են ազնվականներին, իսկ ներքևում՝ հասարակ մարդկանց։ Եղել են դեպքեր, երբ ազնվականին նվաստացնելու համար կախել են ներքևում[4]։

Վերջին մահապատիժը Մոնֆոկոնում կատարվել է 1629 թվականին, որից հետո շինությունը անտերության է մատնվել, և 1760 թվականին լիովին ավերվել է։ 1790 թվականին գիլիոտինի ստեղծումից հետո քանդել են հսկայական շինության վերջին սյուները։ Այժմ կախաղանից ոչ մի հետք չի մնացել։ Նրա տեսքը կարելի է պատկերացնել դիտելով հին փորագրանկարները և կարդալով գրական հիշատակությունները։

Նմանատիպ կառույցներ այլ երկրներում

1571 թվականին Լոնդոնի մոտակայքում՝ Թայբերն գյուղում (Ներկայիս Հայդ Փարքի շրջան) տեղադրվել է հայտնի Թայբըրնի ծառը՝ կախաղանը, որ հնարավորություն էր տալիս կախել միաժամանակ 24 դատապարտյալի։ Քանդվել է 18-րդ դարում։ Գտնվել է ժամանակակից Մարմարե դարպասից ոչ հեռու, ինչը փաստող հուշատախտակ է տեղադրված[2]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.