![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/ce/Monrepo_nature_park.jpg/640px-Monrepo_nature_park.jpg&w=640&q=50)
Մոնրեպո
զբոսայգի Ռուսաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Մոնրեպո (ֆր.՝ Mon Repos, «Իմ անդորր», «իմ հանգստություն»), ժայռոտ բնական զբոսայգի Վիբորգի Պաշտպանական ծովածոցի ափին, քաղաքի հյուսիսային մասում գտնվող Տվերդիշ կղզում։ Պաշտոնական անվանումն է Պետական, պատմաճարտարապետական, բնական թանգարան-արգելոց «Մոնրեպո զբոսայգի»[1]։ Գտնվում է Վիբորգի ծայրամասում՝ Վիբորգյան միկրոշրջանի հարևանությամբ։ Զբոսայգու հիմնական ճարտարապետական օբյեկտները (Նեպտունի տաճարը, գրադարանի մասնաշենքը և մասամբ՝ դաստակերտային տունը) ավերվել են 2011-2019 թվականներին։