Մոնտե Պասկոալ ազգային պարկ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մոնտե Պասկոալ ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional e Histórico do Monte Pascoal), ազգային պարկ Բահիա նահանգում, Բրազիլիա։
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Կազմված է | Անտլանտյան անտառ և ծովային պահպանվող տարածք |
Մասն է | Դիսքավերի Քոսթ Ատլանտյան արգելանտառ |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Պորտու-Սեգուրու |
Հիմնվել է | 1961 |
Մակերես | 13 872,5 հեկտար, 22 240 հեկտար, 22 188 հեկտար և 52 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Ազգային և պատմական պարկը տեղակայված է Ատլանտյան անտառ բիոմում։ Ընդգրկում է 22332 հա տարածք, որից 8627 հա մասամբ համընկնում է Բարրա Վելյայի տարածքին։ Ստեղծվել է 1961 թվականի նոյեմբերի 29-ին 242 հրամանագրով, որը փոփոխվել է 2000 թվականի ապրիլի 20-ին 3.421 հրամանագրով, և այն կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Այն դարձել է Կենտրոնական Ատլանտյան անտառ էկոլոգիական միջանցքի մի մասը, որը ստեղծվել է 2002 թվականին[2]։ Արգելոցը ներառում է Պորտու Սեգուրու և Պրադո մունիցիպալիտետների որոշ հատվածներ՝ Բահիա նահանգում[3]։
Այն Հայտնագործության ափ Ատլանտյան անտառ կոչվող արգելոցների մի մասն է, որը ութ պահպանվող տարածքներից կազմված խումբ է՝ մակերեսը՝ 112000 հա։ Արգելոցները համարվում են Համաշխարհային ժառանգության օբյեկտ[4]։ Պարկում է գտնվում Մոնտե Պասկոալ լեռը, որտեղից էլ ծագել է վերջինիս անունը։ Այն առաջին ցամաքն է, որը տեսել է պորտուգալացի հետազոտող Պեդրու Ալվարեշ Կաբրալը։
Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը և նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթական գործունեության բարելավմանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ ու էկոտուրիզմ[3]։
Արգելոցում պահպանվող թռչուններից են` Amazona rhodocorytha, Buteogallus lacernulatus, փայտփորիկը (Celeus torquatus), կոտինգը (Cotinga maculata), թութակը (Pyrrhura cruentata) և այլն[1]։ Մեկ այլ պաշտպանված տեսակներից են՝ յագուարը (Panthera onca), պուման (Puma concolor), մեծ զրահակիրը (Priodontes maximus), Mimagoniates sylvicola ձկնատեսակն ու Dinoponera lucida մրջյունը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.