Մոնտե Ալբան
From Wikipedia, the free encyclopedia
Մոնտե-Ալբան (իսպ.՝ Monte Albán), խոշոր մինչկոլումբյան բնակչություն Մեքսիկայի հարավ-արևելքում, Օախակա նահանգում։ Տեղակայված է փոքրիկ լեռան կատարին՝ Օախակա հովտի կենտրոնական մասում։ Օախակա նահանգի այժմյան մայրաքաղաքը՝ գտնվում է Մոնտե-Ալբանից արևելք 9 կմ հեռավորության վրա։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մոնտե-Ալբան | |
Monte Albán* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Մոնտե-Ալբան հարթակի արևմտյան հատվածը | |
Երկիր | Մեքսիկա |
Տիպ | մշակութային |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Հյուսիսային Ամերիկա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | մ. թ. ա. 500 թվական (անհայտ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Մոնտե-Ալբան հանդիսանում է Մեսամերիկայի առաջին քաղաքը և գրեթե հազար տարի շարունակ հանդիսացել է Սապատեկաների քաղաքակրթության սոցիալ-քաղաքական և տնտեսագիտական կենտրոն։ Մոնտե-Ալբան հիմնադրվել է մոտավոր մ. թ. ա. 500 թվականին, իսկ մ. թ. ա. 100 թվականից - մ. թ. ա. 200 թվականը արդեն հանդիսանում էր խոշոր էսպանսիոնիստական պետության մայրաքաղաքը, որը կառավարում էր Օախական բարձրավանդակի մեծ մասը և համագործակցում էր տարածաշրջանի այլ պետությունների հետ, օրինակ հյուսիսում տեղակայված Թեոթիհուականի։ Քաղաքը կորցրեց իր քաղաքական նշանակությունը Դասական շրջանի վերջում (մոտավոր մ. թ. 500-750 թթ.) և այնուհետև ուղղակի լքվեց։