![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b6/Blausen_0649_Monocyte.png/640px-Blausen_0649_Monocyte.png&w=640&q=50)
Մոնոցիտ
From Wikipedia, the free encyclopedia
Կատեգորիա:Կաղապարներ:Արյուն}}
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e6/Monocytes%2C_a_type_of_white_blood_cell_%28Giemsa_stained%29.jpg/640px-Monocytes%2C_a_type_of_white_blood_cell_%28Giemsa_stained%29.jpg)
Մոնոցիտ, արյան լեյկոցիտների տեսակ։ Կազմում են արյան լեյկոցիտների 2-9 %-ը։ Ամենախոշոր լեյկոցիտներն են։ Լիմֆոցիտների հետ պատկանում են ոչ հատիկավոր լեյկոցիտների տեսակին (ագրանուլոցիտներ)։ Կորիզը խոշոր է, բազմաձև[1][2]։
Օժտված են բարձր ֆագոցիտային և մանրէասպան ունակությամբ։ Արյունից մոնոցիտները գաղթում են մարմնի հյուսվածքներն ու խոռոչները, որտեղ տարբերակվում են, չափերով մեծանում են, հարստանում լիզոսոմներով, նրանց մեջ ավելանում է ֆերմենտների քանակը։ Մասնագիտացած այս մոնոցիտներին անվանում են մոնոցիտ-մակրոֆագեր և կարող են կլանել մինչև 100 միկրոբ[3]։
Մակրոֆագերը կլանում են նաև ծերացած և վնասված բջիջները, մաքրում հյուսվածքները, նպաստելով առողջ և վնասված հյուսվածքների վերականգնմանը[4]։
Ֆագոցիտոզի ընթացքում մակրոֆագերը հակածիններից մշակում են հատուկ նյութեր՝ իմունոգեններ, որոնց մասնակցությամբ սկիզբ են առնում իմունոլոգիական ռեակցիաները[5]։ Իմունիտետի զարգացման մեխանիզմում մոնոցիտները սերտ համագործակցում են լիմֆոցիտների հետ։