Մոնղոլիան միջուկային զենքից զերծ գոտի
From Wikipedia, the free encyclopedia
Մոնղոլիան միջուկային զենքից ազատ գոտի (անգլ.՝ Mongolian Nuclear-Weapons-Free Status - MNWFS), միջուկային զենքից ազատ գոտի, որը նախաձեռնել է Մոնղոլիան։ ԽՍՀՄ փլուզումից հետո (1992) Մոնղոլիայի առաջին նախագահը հայտարարել է, որ Մոնղոլիան ձգտում է չեզոքության։ Նույն թվականին ռուսական ցամաքային զորքն ամբողջությամբ դուրս է եկել Մոնղոլիայի տարածքից։ Իսկ 2000 թվականի փետրվարի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան բանաձև է ընդունել, որով Մոնղոլիան ճանաչվել է «միջուկային զենքից ազատ գոտի» և համապատասխանաբար՝ հաստատվել է «Մոնղոլիայում միջուկային զենքի կարգավիճակը»[1]։
Մոնղոլիան դարձել է ՄԱԿ-ի ապամիջուկայնացված գոտու մաս առանց որևէ այլ երկրի հետ համաձայնագիրային դաշինքի՝ Պետական մեծ խուրալի (Մոնղոլիայի խորհրդարան) որոշմամբ։