![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/34/Palacio_de_la_Moncloa%252C_Madrid%252C_Espa%25C3%25B1a_edited.jpg/640px-Palacio_de_la_Moncloa%252C_Madrid%252C_Espa%25C3%25B1a_edited.jpg&w=640&q=50)
Մոնկլոա պալատ
From Wikipedia, the free encyclopedia
Մոնկլոա պալատ (իսպ.՝ Palacio de La Moncloa), 1977 թվականից Իսպանիայի վարչապետի պաշտոնական նստավայրը։ Տեղակայված է Մադրիդի համալսարանական հատվածում։ Շենքը շրջապատված է տարբեր կառույցներով, որոնք կազմում են Մոնկլոա համալիրը, որում տեղակայված են Վարչապետի ղեկավարությամբ նախարարությունը (Ministerio de la Presidencia, ապահովում է գործառնությունը վարչապետի և այլ նախարարությունների միջև), 1-ին փոխվարչապետի գրասենյակը, և մամուլի կենտրոնը։ Նախարարների խորհրդի ամենամյա հանդիպումը նույնպես անցկացվում է Մոնկլոայում։
Արագ փաստեր Մոնկլոա պալատ, Տեսակ ...
![]() Մոնկլոա պալատի ճակատային մասը | |
Տեսակ | պալատ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մադրիդ |
Հասցե | Avda. Puerta de Hierro, s/n 28071 |
Մակերես | 58 293,81 քառակուսի մետր |
Մասն է | Moncloa complex? |
Սեփականատեր | Government of Spain? |
Սպասարկող | Իսպանիայի վարչապետ |
Օգտագործվում է | պաշտոնական նստավայր |
Կառուցման սկիզբ | 1947 (17-րդ դարի շինություն) |
Հիմնադրված է | 1955 |
Բացված | 1955 |
Ճարտարապետ | Diego Méndez? |
Կառուցման ավարտ | 1955 |
Վերանորոգվել է | 1977 |
Փոխարինված է | Palacio de La Moncloa before the Spanish Civil War? |
Ժառանգության կարգավիճակ | Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Փակել
Իսպանիայում Մոնկլոան երբեմն փոխաբերական իմաստով օգտագործվում է որպես կենտրոնական կառավարության, հատկապես, երբ հակադրվում է ինքնավար համայնքների կառավարությունների հետ։