From Wikipedia, the free encyclopedia
Մոնի Մարկ (ֆրանս.՝ Mony Marc), բելգիացի երգչուհի։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Եվրատեսիլյան առաջին՝ Եվրատեսիլ 1956 երգի մրցույթում ներկայացրել է Բելգիան «Le Plus Beau Jour De Ma Vie» («Իմ կյանքի ամենագեղեցիկ օրը») երգով։
Մոնին երգիչ Ֆուդ Լեկլերկի հետ 1956 թվականին հաղթող է ճանաչվել եվրատեսիլյան երգի առաջին մրցույթի մասնակիցներին որոշելու նպատակով անցկացված ազգային մրցույթում և իրավունք է նվաճել ներկայացնելու Բելգիան Եվրատեսիլ 1956 երգի մրցույթում[1][2]։ Այստեղ նա հանդես է եկել «Le Plus Beau Jour De Ma Vie» («Իմ կյանքի ամենագեղեցիկ օրը») երգով։ Նկատի առնելով, որ եվրատեսիլյան առաջին մրցույթում որոշվել է միայն հաղթողը, համարվել է, որ մրցույթի մնացած մասնակիցները գրավել են երկրորդ տեղը[3]։
Մոնին այդ ժամանակից սկսած ընդհուպ մինչև 1966 թվականը սինգլներ, ալբոմներ է թողարկել[4][5], որից հետո ավարտել է իր երաժշտական կարիերան։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.