From Wikipedia, the free encyclopedia
Մոմոկա Արիյասու (ճապ.՝ 有安 杏果, մարտի 15, 1995[1], Կիոտո (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի այդոլ, երգչուհի, դերասանուհի։ Առավել հայտնի է որպես Momoiro Colver Z գըրլզ-բենդի «կանաչ անդամ»։
Մոմոկա Արիյասու | |
---|---|
Բնօրինակ անուն | ճապ.՝ 有安杏果 |
Ծնվել է | մարտի 15, 1995[1] (29 տարեկան) Կիոտո (պրեֆեկտուրա), Ճապոնիա |
Երկիր | Ճապոնիա |
Ժանրեր | ջեյ փոփ |
Մասնագիտություն | դերասանուհի, հեղինակ-կատարող, մանկական դերասան, մոդել և լուսանկարիչ |
Լեյբլ | King Records |
Կրթություն | Նիհոն համալսարան |
Կայք | ariyasumomoka.jp |
Momoka Ariyasu Վիքիպահեստում |
Մոմոկա Արիյասուն ծնվել է Սայթմա պրեֆեկտուրայում։ Մեկ տարեկան հասակում նա արեն նկարահանվում էր ամսագրերի համար։ Ավելի ուշ նրան սկսեց ներկայացնել տաղադներ փնտրող C&T գործակալությունը։ Նա նկարահանվել է շատ հեռուստատեսային հաղորդումներում և գովազդային հոլովակներում։
2004 թվականից Մոմոկան նկարահանվել է Fuji TV-ի առավոտյան մանկական Ponkikkids հեռուստահաղորդման մեջ, որպես Sister Rabbits երաժշտական խմբի մասնակից։ Մոտավորապես հենց այդ նույն ժամանակ էլ նա ընդունվում է մանկական վոկալ-պարային EXPG դպրոց, որը հիմնադրել էր EXILE բոյբենդը։ Պարապմունքները ներառում էին նաև դերասանական վարպեության դասեր[2]։
2013 թվականի հունվարի 1-ին հայտարարվեց, որ Մոմոկան մինչև հունվարի վերջ չի խոսելու և չի երգելու։ Ինչպես բացատրվեց հետագայում նա բուժում էր կոկորդը և ձայնալարերը պետք է հանգստանային։ Փետրվարի 7-ին հայտարարեցին, որ վերջնական բուժման համար պետք է լրացուցիչ ամիս (մինչև փետրվարի վերջ) այդ պատճառով արդեն նախօրոք պլանավորած ելույթներին և հաղորդումներին Մոմոկան չի խոսի և կշփվի հանդիսատեսի հետ գրավոր կերպով[3], իսկ իր հատվածները կերգեն խմբի այլ անդամները[4][5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.