Մեծ վեզիր From Wikipedia, the free encyclopedia
Մոհամմեդ բեկ (պարս.՝ محمد بیگ; 17-րդ դար - 1672), հայկական ծագմամբ մուսուլման, ով 1654- 1661 թվականներին եղել է պարսից Աբբաս II Սեֆի շահի մեծ վեզիրը։
Մոհամմեդ բեկ | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Դավանանք | իսլամ |
Ծննդյան օր | 17-րդ դար |
Վախճանի օր | 1672 |
Քաղաքացիություն | Սեֆյան Պարսկաստան |
Մոհամմեդ բեկը ծնվել է Թավրիզում բնակվող հայ գաղթականների ընտանիքում։ Նրա ծնողները եղել են «ղուլամներ» (ռազմագերիներ)։ Հետագայում զբաղվել են դերձակությամբ[1]։ Մոհամմեդ բեկի հայրը եղել է Հուսեյն բեկը։ Վերջինս եղել է պարսից շահ Սաֆիի (1629–1642 թթ.) արքունիքի գլխավոր դերձակը[1][2]։
Մոհամմեդ բեկի մասին առաջին հիշատակությունը թվագրվում է 1643 թվականին, երբ նա նշանակվել է Նոր Ջուղա բնակավայրի քաղաքապետ։ Այդ ժամանակ Նոր Ջուղան եղել է Սեֆյանների մայրաքաղաք Սպահանի թաղամասերից մեկը և ամբողջապես բնակեցված է եղել հայերով։ Այս ընթացքում, Մոհամմեդ բեկի օգնել է հայազգի մեկ այլ պետական գործիչ Ալլահվերդի խանը։ Վերջինս չպետք է շփոթել վրացական ծագումնաբանություն ունեցող պարսից զորավար Ալահվերդի Խանի հետ[3]։
1646 թվականին Մոհամմեդ բեկը նշանակվել է Բանդեր Աբբասի նավահանգստի կառավարիչ[1]։ Երկու տարի անց, նշանակվել է գլխավոր հարկահավաք[4][1]։ 1651 թվականին Ալլահվերդի խանի օգնությամն Մոհամմեդ բեկը նշանակվել է պալատական կառավարչի օգնական՝ այդ պաշտոնում փոխարինելով Մոհամմեդ Ալի բեկին։ Մեկ տարի անց, Մոհամմեդ բեկը նշանակվել է Կոխգիլույե նահանգի նահանգապետ։ Այդուհանդերձ, միևնույն տարում, Մոհամմեդ բեկի և Ալլահվերդի խանի հարաբերությունները վատացել են և նրանք դարձել են թշնամիներ[1]։ 1654 թվականին Մոհամմեդ բեկին Աբբաս II շահը նշանակել է երկրի գլխավոր վեզիր։ Իր առաջին քայլերից մեկը եղել է Սպահանի նահանգի վրացի նահանգապետ Փարսադան Գորգիջանիձեին պաշտոնից ազատումը։ Վերջինս չէր վայելում նահանգի բնակչության վստահությունը[5][6]։ Մոհամմեդ բեկը երկրի կառավարումը էլ ավելի է կենտրոնացրել։ Մասնավորապես, շահական ոստանին են միացվել Համադանը 1654 թվականին, Արդեբիլը՝ 1756/1757 թվականներին, Սեմնանը՝ 1656/1657 թվականներին և Կերմանը՝ 1658 թվականին[7][8][9]։
1661 թվականին Մոհամմեդ բեկը, պարտվելով իր թշնամիների դեմ պայքարում, ստիպված վայր է դրել գլխավոր վեզիրի պաշտոնը[10]։ Նրան արտաքսել են Ղոմ։ 1672 թվականին պարսից շահ Սուլեյման I Սեֆին նրան առաջարկել է նորից զբաղեցնել գլխավոր վեզիրի պաշտոնը։ Մոհամմեդը համաձայնվել է, բայց մինչ կհասներ Սպահան, մահացել է։ Համաձայն ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի, Մոհամմեդ բեկը թունավորվել է Սուլեյմանի գլխավոր վեզիր Շեյխ Ալի Խան Զանգանայի կողմից[11]։
Մոհամմեդ բեկը ունեցել է Ամին բեկ անունով որդի, ով հետագայում եղել է Սպահանի գլխավոր հարկահավաք։ Մոհամմեդի երկու եղբայրները Ուղան բեկը և Հուսեյն բեկը երկուսն էլ եղել են Բանդեր Աբբասի նավահանգստի կառավարիչ։ Նրանց հորեղբայր Շամշիր բեկը նույնպես եղել է պետական պաշտոնյա։ Հորեղբոր զբաղեցրած պաշտոնը հետագայում ստանձնել է Մոհամմեդի արմիկ Իսա Խան բեկը[12]։ Երբ Մոհամմեդը Բեկը նշանակվել է պալատական կառավարչի օգնական, հարկահավաք է նշանակվել նրա եղբայր Հուսեյն բեկը[12]։ Ավելին, երբ Մուհամմեդը նշանակվել է գլխավոր վեզիր, նա իր Հուսեյն եղբորը նշանակել է պալատի գլխավոր դերձակ[12]։
Մոհամմեդ բեկի զարմիկներից մեկը եղել է Գիլանի կառավարչի խորհրդական։ Աբբաս II-ի կառավարման ժամանակ Պարսկաստանում արծաթի և մետաքսի առևտուրը եղել է Մոհամեդ բեկի ընտանիքի ձեռքում[10]։
{{cite encyclopedia}}
: External link in |article=
(օգնություն){{citation}}
: Invalid |ref=harv
(օգնություն)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.