From Wikipedia, the free encyclopedia
Մոհամեդ Ռաֆի (հինդի՝ मोहम्मद रफ़ी, դեկտեմբերի 24, 1924[1][2], Kotla Sultan Singh, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հուլիսի 31, 1980[2][1], Մումբայ, Հնդկաստան), հանրաճանաչ հնդիկ երգիչ, Մաննա Դեյի, Մուկեշի և Կիշոր Կումարի հետ միասին համարվում է հնդկական կինոյի արտակադրային երգի «ոսկե ձայներից» մեկը։ Իր ստեղծագործական կյանքի ընթացքում ձայնագրել է մոտ 5000 երգ, արժանացել է մի շարք կինեմատոգրաֆիական մրցանակների, այդ թվում վեց անգամ Filmfare Awards մրցանակին՝ արտակադրային լավագույն վոկալի համար։ Պարգևատրվել է մի քանի պետական պարգևներով, այդ թվում ստացել է նաև Պադմա Շրի (1967 թ.)։
Մոհամեդ Ռաֆի | |
---|---|
Բնօրինակ անուն | հինդի՝ मोहम्मद रफ़ी |
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1924[1][2] Kotla Sultan Singh, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Երկիր | Բրիտանական Հնդկաստան, Հնդկաստան և Հնդկաստանի տիրապետություն |
Մահացել է | հուլիսի 31, 1980[2][1] (55 տարեկան) Մումբայ, Հնդկաստան |
Ժանրեր | հնդկական դասական երաժշտություն, Ֆիլմի, Carnatic music?, Գազել, qawwali?, բհաջան և Thumri? |
Մասնագիտություն | երգիչ, երաժիշտ, կոմպոզիտոր, կինոդերասան և արտակադրային երգի կատարող |
Գործիքներ | Ֆիսհարմոն և վոկալ |
Պարգևներ | |
Կայք | mohdrafi.com |
Ստորագրություն | |
Mohammed Rafi Վիքիպահեստում |
Մոհամեդ Ռաֆին ծնվել է Ամրիթսարի մոտ գտնվող Կոտլա Սուլթան Սինգհ գյուղում, վարսավիր և հրուշակագործ Հաջի Ալի Մոհամեդի ընտանիքում, որտեղ նա վեց երեխաներից հինգերորդն էր։ Շուտով նրա ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Լահոր (ներկայիս Պակիստան), որտեղ մինչ այսօր պահպանվել է նրանց ընտանեկան տունը։ Առաջին անգամ Մոհամեդ Ռաֆին երաժշտության նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել, երբ դեռ մանուկ էր և նմանակում էր լահորյան փողոցների ֆակիրների երգելաոճը։ Նրա հարազատները ուշադրություն դարձնելով տղայի տաղանդին, խրախուսում էին նրան և վերջապես համոզեցին նրա ծնողներին, որպեսզի թույլ տան նրան՝ լրջորեն զբաղվելու այդ մասնագիտությամբ։
Մոհամեդ Ռաֆին ուսումնասիրել է հնդկական դասական երգի հիմունքները։ Նրա առաջին ելույթը հասարակության առջև տեղի է ունեցել Լահորում, երբ նա ընդամենը 13 տարեկան էր։ Դա տեղի է ունեցել հայտնի երգիչներից մեկի համերգի ժամանակ, երբ անջատվել էր էլեկտրականությունը և Մոհամեդ Ռաֆիին խնդրեցին երգել՝ բարկացած հանդիսատեսին զբաղեցնելու համար։ Հանդիսատեսներից մեկը (Շյամ Սանդար) տպավորվել էր տղայի արվեստից և հրավիրել է նրան Բոմբեյ՝ ֆիլմերի համար երգելու, օգնել նրան ձայնագրելու իր առաջին արտակադրային երգը «Gul Baloch» (1941 թ.) ֆիլմի համար։ Այդ նույն տարում Մոհամեդ Ռաֆին հրավիրվել է երգելու լահորյան ռադիոհաղորդումների All India Radio գործակալությունում։
1944 թվականին Մոհամեդ Ռաֆին տեղափոխվել է Բոմբեյ, որտեղ ծանոթացել է շատ կինոգործիչների հետ և շարունակել է երգել ֆիլմերի համար։ Հաճախ նրան համարում են հնդկական կինոյի լավագույն երգիչ։ Այդ կարծիքին էին նաև նրա կոլեգաները՝ Լատա Մանգեշկարն ու Մաննա Դեյը։ 2000-ական թվականներին մի շարք հասարակական գործիչներ, դերասաններ, սենատորներ և նախարարներ պաշտոնապես հայտարարում էին, որ Մոհամեդ Ռաֆին հետմահու պետք է պարգևատրվի Բհարատ Ռատնա բարձրագույն քաղաքացիական պարգևով, ինչպես նաև Դադասահեբ Փհալկեի անվան մրցանակով, սակայն մինչ օրս Հնդկաստանի կառավարությունը նման որոշում չի կայացրել։
Մոհամեդ Ռաֆին մահացել է 1980 թվականի հուլիսի 31-ին՝ ինֆարկտից և հուղարկավորվել է Մումբայի Ջուհու թաղամասի մուսուլմանական գերեզմանոցում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.