From Wikipedia, the free encyclopedia
Մոհամադ Ալի Ջաֆարի (պարս.՝ محمدعلی جعفری, նոյեմբերի 11, 1957, Յազդ, Իրան, նաև հայտնի է որպես Ազիզ Ջաֆարի[1] և Ալի Ջաֆարի[2]), իրանցի ռազմական գործիչ, գեներալ-մայոր, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար։ Նա այդ պաշտոնին նշանակվել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի կողմից 2007 թվականի սեպտեմբերի 1-ին՝ փոխարինելով Ռահիմ Սաֆավիին[3]։
Մոհամադ Ալի Ջաֆարի | |
---|---|
նոյեմբերի 11, 1957 (66 տարեկան) - | |
Ծննդավայր | Յազդ, Իրան |
Քաղաքացիություն | Իրան |
Զորատեսակ | Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս |
Կոչում | գեներալ-մայոր |
Մարտեր/ պատերազմներ | Իրանա-իրաքյան պատերազմ |
Կրթություն | Թեհրանի համալսարան |
Ջաֆարին ծնվել է Յազդ քաղաքում, ոտեղ և ստացել իր նախնական և միջնակարգ կրթությունը։ 1977 թվականին նա ընդունվել է Թեհրանի համալսարանը, որտեղ սովորել է քաղաքացիական (շինարարական) տեխնոլոգիա։ Որպես ուսանող նա մասնակցել է Թեհրանում շահի դեմ ցույցերին, ինչի համար ձերբակալվել և ուղարկվել է բանտ։ Նա համալսարանի իր բաժինը ներկայացրել է Թեհրանի համալսարանի իսլամական կազմակերպությունում[1]։
Իրան-իրաքյան պատերազմի սկզբում Ջաֆարին կռվել է Բասիջ զինված ուժերում։ 1981 թվականին նա դարձել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամ, որտեղ նա ծառայեց որպես հարավ և արևմուտք գործող մարտերի հրամանատար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.