From Wikipedia, the free encyclopedia
Մոկկո[1][2] (իտալ.՝ mocaccino, caffè mocha այլընտրանքային անվանումները՝ մոկկաչինո, մոկաչինո կամ մոկկաչչինո. ԱՄՆ-ում ստեղծված, լատտեի տարատեսակ հանդիսացող սրճային ըմպելիք (շոկոլադի ավելացմամբ)։
Մոկկաչինո Mocaccino, Сaffè mocha | |
---|---|
Էսպրեսոյի շերտով և տաք շոկոլադով մոկկո | |
Ծագման երկիր | ԱՄՆ |
Տարածված երկրներ | Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա |
Բաղադրամասեր | էսպրեսո, կաթ, շոկոլադ |
Cafe mocha Վիքիպահեստում |
«Մոկաչինո» անվանումը կիրառվում է Եվրոպայում։ Հյուսիսային Ամերիկայում այս ըմպելիքը հայտնի է որպես «մոկկո» («մոկկա»)։
Մոկկոն սուրճի տեսակ է, որն իր անվանումը կրում է Կարմիր ծովի ափին գտնվող եմենական նավահանգստային քաղաքի Մոհա նավահանգստի անունից, որտեղ XVIII դարում կատարվում էր սուրճի ամենաակտիվ առևտուրը։ Քանի որ այն ժամանակ աշխարհին սուրճ էր մատակարարվում հիմնականում Եմենից, այդ իսկ պատճառով այդպես սկսեցին անվանել սուրճի ցանկացած տեսակ։ Այսօր ևս Եմենում աճում է այս անվանումը կրող սուրճի բույսը, որն իրենից ներկայացնում է սուրճի բացառիկ տեսակ՝ շատ սուր համով։ Այն անվանում են նաև «լորդերի սուրճ»։ Իսկ մեր օրերում «մոկկո» անվան տակ վաճառվող սուրճն իրենից ներկայացնում է եմենական, եթովպական և բրազիլական սուրճերի խառնուրդ։ Պետք է նշել, որ մոկկոն նաև մաս է դարձել սուրճի տարբեր բաղադրատոմսերի համար, ինչպես օրինակ՝ «Մոկկո թուրքական ձևով», «Մոկկո ֆրանսիական ձևով», «Մոկկո շեյխի համար» և այլն։
Ինչպես և դասական լատտեն, մոկկաչինոն նույնպես պատրաստվում է էսպրեսոյից և տաք կաթից։ Բացի այդ, մոկկաչինոյի բաղադրության մեջ մտնում է շոկոլադ (սովորաբար փոշի կակաոյի տեսքով, սակայն օգտագործվում է նաև շոկոլադե օշարակ)։
Մոկկո պատրաստելիս կարող է կիրառվել սև, կաթնային կամ սպիտակ շոկոլադ։
Մոկկոն մատուցվում է բարձր ապակյա գավաթներով, և, ինչպես և կապուչինոն, զարդարվում է փրփրեցված կաթով կամ հարած սերուցքով, ինչպես նաև ընպելիքի մակերևույթին ցանվում է կակաոյի փոշի կամ դարչին։ Որպես զարդարանք՝ օգտագործվում է նաև զեֆիր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.