Մոխրագույն քարադր[1] (լատին․՝ Pluvialis squatarola) քարադրների ընտանիքին պատկանող թռչուն (Charadriidae): Հիմնականում բնադրում են Արկտիկական տունդրայում։

Մանրամասն տեղեկատվություն ՞Մոխրագույն քարադր, Գիտական դասակարգում ...
Մոխրագույն քարադր
Thumb
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Քարադրներ
Տեսակ Մոխրագույն քարադր
Լատիներեն անվանում
Pluvialis squatarola
Հատուկ պահպանություն
Արեալ
Thumb


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

Փակել

Բնութագիր

Մարմնի երկարությունը հասնում է մինչև 26-29 սմ, իսկ քաշը 170-320 գրամ։ Թևերի երկարությունը 56-63 սմ է։ Զուգավորման սեզոնի ընթացքում տարեց արուի գունավորումը՝ մարմնի ստորին մասը, պարանոցի շրջանը, գլխի և ճակատի շրջանը ՝ սև, մարմնի ներքին մասը ՝ սպիտակ, հետևի կողմը ՝ սև, մարմինը պատված է սպիտակ լայնակի շերտերով։ Էգերի հետևի մասը մի տեսակ դարչնագույն է, իսկ նրա մարմնի ստորին մասում կան սպիտակ նշաններ։ Աշնանը, մոխագույն քարադրերի մարմնի ներքևի մասը սպիտակ է, իսկ վերին մասը ՝ շագանակագույն, ոսկեգույն դեղին կետերով։ Կարճ կտուցը և աչքերը մուգ են, և ոտքերը՝ մոխրագույն։

Վարք

Մոխրագույն քարադրը արագ անցնում է ՝ միանգամից անսպասելի շարժումներ կատարելով և շուրջը նայելով։ Նա կողոպտում է դաշտը, որը հիմնականում պահում է հողի մակերեսին, ինչպես նաև խոտի կամ մամուռի վրա, որը բաց է պահվում։ Նա ջրի մակերևույթից բռնում է ջրային կենդանիներին, իսկ ձմռանը հավաքում է ցածր մթնոլորտից հետո ջրի ծովախորշերի մեջ մնացած ծովային անողնաշարավորներ։

Նրանց ձայնը այդքան էլ հաճելի չէ և նրանց արձակաց ձայնը այսպիսին է ՝«տուու-լի-տուու-լի» կամ «տյուիլի»։ Նրանց կյանքը տևում է մոտ 18 տարի։

Տարածվածություն

Մոխրագույն քարադրը միայնակ թռչուն է և բնակվում է հիմնականում Եվրասիայի Արկտիկական տունդրայում ՝ Կանինի թերակղզուց մինչև Չուկոտկա և Հյուսիսային Ամերիկայի տունդրայում։ Նրանց չվելը սկսվում է Կենտրոնական Եվրոպայի ափերից:Հիմնականում ձմեռում են Աֆրիկայում, Հարավային Ասիայում, Ավստրալիայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։

Բուծում

Հասունության շրջանը տևում է մոտ երկու տարի։ Երբ որ մայր քարադրը բնադրում է, այդ ժամանակ իր ամբողջ ընտանիքին պահում է բնի տարածքում։ Նրանց բույնը բաց է, գտնվում է չոր տեղում՝ քարաքոսերի մեջ, որը պատրաստված է ծառի ճյուղերից։ Բնի մեջ կա 4 ձու ՝ վարդագույնից մինչև գորշավուն կամ ձիթապտղի գույն և մուգ շագանակագույն բծերով։ Մինչ ձագերի դուրս գալը տևում է 23 օր, էգը հիմնականում նստում է բնի վրա, իսկ արական սեռը ցանկացած բարձունքի վրա հսկում է բույնը։ 5-6 շաբաթվա ընթացքում ձագերը դառնում են անկախ։

Սնուցում

Սնվում են ճիճուներով, խեցգետիններով, գաստրոփոդներով, մոլլուսներով, միջատներով և դրանց թրթուրներով, երբեմն ՝ սերմերով և հատապտուղներով։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.