From Wikipedia, the free encyclopedia
Մոզել (գերմ.՝ Mosel, ֆր.՝ Moselle), գետ Ֆրանսիայում, Լյուքսեմբուրգում, Գերմանիայում, Հռենոսի ձախ վտակը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մոզել գետն սկիզբ է առնում Վոգեզիից և թափվում է Հռենոս։ Ակունքը ծովի մակարդակից գտնվում է 715 մ բարձրության վրա։ Գետի ափին են գտնվում Նանսի, Մեց (Ֆրանսիա), Տրիր, Կոբլենց (Գերմանիա) քաղաքները։
Մոզել գետի երկարությունը կազմում է 544 կմ, ավազանի մակերեսը՝ 28 286 կմ2 է։ Գետի ջրի ծախսը միջինում կազմում է 315 մ3։ Նավարկելի է գետաբերանից 242 կմ։ Հատվում է Մառն-Հռենոս ջրանցքով։ Արևելյան ջրանցքով միացած է Աոն գետին։ Կան ՀԷԿ-եր։
Մոզելի ափերին են Նանսի, Մեց, Տրիր, Կոբլենց քաղաքները։ Մոզելի հովիտը խաղողագործության և գինեգործության շրջան է։
Մոզել գետի վտակներն են Սաար, Ռուվեր, Ավիերա գետերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.