From Wikipedia, the free encyclopedia
Միրին (ճապ.՝ 味醂, կամ ճապ.՝ みりん), բրնձից պատրաստված շատ քաղցր գինի, որն օգտագործվում է ճապոնական խոհանոցում։ Սոուսներին, մարինադներին և եփված ուտեստներին հաղորդում է քաղցր համ։ Հին ժամանակներում (XV-XVI դարերում) այն համարվում էր ալկոհոլային խմիչք կանանց համար, միրինի քաղցր տեսակը պարունակում է մինչև 50% շաքար, և դրա ալկոհոլային մասը որպես կանոն 14° է։
Միրին | |
---|---|
Ենթատեսակ | բրնձի գինի և համեմունք |
Ծագման երկիր | Ճապոնիա |
Mirin Վիքիպահեստում |
XIX դարից օգտագործվում է հիմնականում որպես համեմունք։ Պատրաստվում է ալկոհոլից, բրնձից և կոձիից։ Սոյայի սոուսի և դասիի հետ միասին հին ճապոնական խոհանոցի հիմնական համեմունքներից էր։
Կա միրինի 3 տեսակ։ «Հոն միրին» (իսկական միրին)[1]` միրինի դասական տեսակը, «սիո միրին» (աղով միրին), որը պարունակում է ալկոհոլ այն չափով, որպեսզի զերծ մնան ալկոհոլի դիմաց վճարվող հարկից, և «սին միրին» (նոր միրին[2]) ՝ միրին-համեմունք, որը պարունակում է 1% ալկոհոլ, բայց պարունակում է դասական միրինի համը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.