բնակավայր Հնդկաստանում From Wikipedia, the free encyclopedia
Միրաթ (հինդի՝ मेरठ, ուրդու՝ میرٹھ), քաղաք Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգի արևմտյան մասում՝ երկրի մայրաքաղաք Նյու Դելիից 70 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, նահանգի վարչական կենտրոն Լաքհնաուից 480 կիլոմետր դեպի արևմուտք։ Ընկած է մայրաքաղաքային շրջանի սահմաններում։ Հնդկաստանի հին քաղաքներից է. նրա ներկայիս տարածքում բնակավայրեր են եղել դեռևս բրոնզեդարյան ժամանակներում։ Երկրի խոշոր քաղաքներից է. բնակչության թվաքանակով Հնդկաստանում զբաղեցնում է 25-րդ տեղը[1][2][3] (ըստ այլ աղբյուրների՝ 26-րդը)[4][5]։
Բնակավայր | ||
---|---|---|
Միրաթ | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Մերատ | |
Մակերես | 141,94 կմ² | |
ԲԾՄ | 218 մետր | |
Բնակչություն | 1 305 429 մարդ (2011) | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 121 | |
Փոստային դասիչ | 250001, 250002 և 250003 | |
Ավտոմոբիլային կոդ | UP-15 | |
Պաշտոնական կայք | meerut.nic.in(անգլ.) | |
| ||
Քաղաքը համբավվել է մարզական ապրանքների ու երաժշտական գործիքների մեծածավալ արտադրությամբ և որպես ոսկու ամենամեծ շուկաներից մեկը ամբողջ Ասիայում։ Մեկ շնչին ընկնող եկամտի ցուցանիշով նահանգում գրավում է երկրորդ տեղը[6]։ Հռչակվել է Հնդկաստանի մարզական քաղաք։ Հայտնի է նաև նրանով, որ այստեղ է տրվել 1857 թվականի հնդկական ապստամբության մեկնարկը։
Հնդկաստանում առաջինը Միրաթւմ է գործարկվել տարածաշրջանային տրանզիտ ճեպընթաց համակարգը՝ Delhi Meerut RRTS-ը, որը գործում է որպես միջքաղաքային արագընթաց մետրո[7]։ Գործում են նաև երեք տարբեր ճեպընթաց ավտոմայրուղիներ[8]։
Միրաթին բնորոշ է մուսոնների ազդեցությունը կրող խոնավ մերձարևադարձային կլիման՝ շոգ ամառներով ու զով ձմեռներով։ Ամառը տևում է վաղ ապրիլից մինչև ուշ հունիս, ջերմաստիճանը հասնում է մինչև 49 C-ի[9]։ Մուսսոնները վրա են հասնում հունիսի վերջերին և շարունակվում են մինչև սեպտեմբերի կեսերը՝ բերելով ջերմաստիճանի աստիճանաբար նվազում, ամպամածության ու խոնավության առատություն (խոնավության ծավալը տատանվում է 30-100 տոկոսի սահմաններում)։ Հոկտեմբերին ջերմաստիճանը կրկին բարձրանում է, հաջորդում է մեղմ, չոր ձմեռը, որը ձգվում է նոյեմբերից մինչև մարտի կեսերը[9]։ Երբևէ արձանագրված ամենացածր ջերմաստիճանը՝ -0.4 C, գրանցվել է 2013 թվականի հունվարի 6-ին[10]։ Անձրևային տեղումների տարեկան միջին քանակը՝ մոտավորապես 845 մմ, բարենպաստ է հացահատիկ աճեցնելու համար:>
Միրաթ (1971–2000)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 29.3 (84.7) |
32.2 (90) |
39.5 (103.1) |
43.5 (110.3) |
45.8 (114.4) |
46.1 (115) |
46.0 (114.8) |
40.0 (104) |
39.0 (102.2) |
38.0 (100.4) |
34.5 (94.1) |
30.0 (86) |
46.1 (115) |
Միջին բարձր °C (°F) | 21.9 (71.4) |
23.1 (73.6) |
28.7 (83.7) |
36.3 (97.3) |
39.1 (102.4) |
37.6 (99.7) |
33.6 (92.5) |
32.6 (90.7) |
33.7 (92.7) |
32.8 (91) |
28.6 (83.5) |
23.5 (74.3) |
31.1 (88) |
Միջին ցածր °C (°F) | 7.2 (45) |
9.1 (48.4) |
13.8 (56.8) |
19.9 (67.8) |
24.3 (75.7) |
26.0 (78.8) |
25.9 (78.6) |
25.5 (77.9) |
23.6 (74.5) |
18.2 (64.8) |
12.4 (54.3) |
8.0 (46.4) |
17.7 (63.9) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −0.4 (31.3) |
0.1 (32.2) |
5.4 (41.7) |
8.3 (46.9) |
15.4 (59.7) |
17.7 (63.9) |
16.5 (61.7) |
19.0 (66.2) |
15.7 (60.3) |
7.2 (45) |
1.8 (35.2) |
0.2 (32.4) |
−0.4 (31.3) |
Տեղումներ մմ (դյույմ) | 19.7 (0.776) |
24.9 (0.98) |
24.4 (0.961) |
12.8 (0.504) |
19.1 (0.752) |
71.2 (2.803) |
269.0 (10.591) |
264.7 (10.421) |
95.4 (3.756) |
25.9 (1.02) |
4.3 (0.169) |
13.4 (0.528) |
845.0 (33.268) |
Միջ. անձրևոտ օրեր | 1.5 | 1.7 | 1.7 | 0.9 | 1.6 | 3.9 | 10.2 | 9.4 | 4.2 | 1.6 | 0.4 | 0.9 | 38.0 |
% խոնավություն | 88 | 83 | 75 | 54 | 58 | 68 | 81 | 84 | 83 | 78 | 79 | 86 | 76 |
աղբյուր: India Meteorological Department (record high and low up to 2012)[11][12][13][14] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.