Միջուկային ընտանիք
From Wikipedia, the free encyclopedia
Փոքր (միջուկային) ընտանիք, տարրական ընտանիք, հացահատիկային ընտանիք[1] կամ ամուսնական ընտանիք, Ամերիկայում ընդունված ընտանեկան խումբ, որը բաղկացած է ծնողներից և նրանց երեխաներից (մեկ կամ մի քանիսը), որոնք սովորաբար ապրում են նույն տանը։ Այն տարբերվում է միայնակ ծնող ունեցող, ավելի մեծ (ընդլայնված) կամ երկուսից ավելի ծնողներ ունեցող ընտանիքներից։ Միջուկային ընտանիքները սովորաբար կենտրոնանում են հետերոսեքսուալ ամուսնական զույգի վրա, որոնք կարող են ունենալ ցանկացած թվով երեխաներ։ Դիտորդների շրջանում կան սահմանման տարբերություններ։ Որոշ սահմանումներում կան միայն կենսաբանական երեխաներ, որոնք լիարժեք եղբայրներ և քույրեր են, և որդեգրված կամ խորթ եղբայրներին ու քույրերին համարում են ընտանիքի ուղղակի անդամ, սակայն մյուս սահմանումներում կարող են լինել որդեգրող ծնողը և խնամառու երեխաներից ցանկացածը, ներառյալ խորթ երեխաները և որդեգրված երեխաները։ Որոշ սոցիոլոգներ և մարդաբաններ փոքր (միջուկային) ընտանիքը համարում են սոցիալական կազմակերպության ամենահիմնական ձևը, իսկ մյուսները մեծ (ընդլայնված )ընտանիքի կառուցվածքը համարում են շատ ժամանակներում ամենատարածված ընտանեկան կառուցվածքը մշակույթների մեծ մասում[2]։
Փոքր (միջուկային ընտանիք ) տերմինը հայտնի է դարձել 20-րդ դարում։ Միացյալ Նահանգներում այն դարձել է ընտանեկան կառուցվածքի ամենատարածված ձևը 1950-ականներին, 1960-ականներին և 1970-ականներին։ Այդ ժամանակից ի վեր Հյուսիսային Ամերիկայի միջուկային ընտանիքների թիվը աստիճանաբար նվազել է, մինչդեռ այլընտրանքային ընտանեկան կազմաորումների թիվն աճել է․ այս երևույթին սովորաբար հակադրվում են այնպիսի փիլիսոփայությունների ներկայացուցիչները, ինչպիսիք են սոցիալական պահպանողականությունը կամ ընտանեկանությունը, որոնք կարևոր են համարում միջուկային ընտանիքի կառուցվածքը:[փա՞ստ]