ամրոց՝ պաշտպանական ամրաշինությամբ From Wikipedia, the free encyclopedia
Միջնաբերդ կամ ցիտադել, պատմական բնակավայրի (ամրոց, քաղաք) առավել անառիկ՝ բարձրադիր և պարսպապատ մասը։ Միջնաբերդը բնակավայրի կենտրոնական և ամենազորեղ պաշտպանական հենարանն էր, որտեղ գտնվում էին թագավորի կամ տեղական վարչապետի ու ավագանու պալատական, բնակելի կառույցները, պաշտամունքային, վարչական ու տնտեսական շինություններ, զորանոցներ։ Ամրոցի կամ քաղաքի բնակելի թաղամասերի գրավման դեպքում բնակչությունը պատսպարվում էր միջնաբերդում, որտեղ նախապես ամբարված էր լինում սննդամթերք, խմելու ջուր, զինամթերք։ Միջնաբերդը երբեմն ունենում էր նաև ստորգետնյա գաղտնուղի՝ արտաքին աշխարհի հետ կապի, թշնամուն թիկունքից հարվածևու և, անհրաժեշտության դեպքում, փախուստի համար։ Ասուրական Դուր Շարուկին քաղաքի միջնաբերդը (10 հա տարածքով) կառուցված էր 14 մ բարձրությամբ արհեստական հարթակի վրա։ Հին Հունաստանում միջնաբերդ կոչվել է ակրոպոլիս, Հին Հռոմում՝ կապիաուիում։ Նշանավոր են եղել Աթենքի Ակրոպոլիսը և Հռոմի Կապիտոլիումը։ Միջնաբերդեր ունեցել են նաև արևմտաեվրոպական, ռուս, և միջինասիական միջնադարյան քաղաքները, որտեղ դրանք համապատասխանաբար կոչվել են սիթի, կրեմչ, արկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 593)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջնաբերդ» հոդվածին։ |
Նկարագրություն | |
Տեսակ | building type? |
Կազմված է մասերից | սպառազինության տարածք |
Citadels Վիքիպահեստում |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.