From Wikipedia, the free encyclopedia
Միշել Ռու-ավագ (ֆր.՝ Michel Roux Sr, ապրիլի 19, 1941[1][2][3], Charolles[4][5][3] - մարտի 11, 2020[6][3][7], Բրեյ, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ֆրանսիական ծագմամբ բրիտանացի շեֆ խոհարար, ռեստորանատեր և Ռու հայտնի ընտանիքի ներկայացուցիչ։
Միշել Ռու ֆր.՝ Michel Roux | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1941[1][2][3] |
Ծննդավայր | Charolles[4][5][3] |
Մահացել է | մարտի 11, 2020[6][3][7] (78 տարեկան) |
Մահվան վայր | Բրեյ, Վինձոր և Մեյդենհեդ, Բերկշիր, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | շեֆ խոհարար և գործարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ալեն Ռու |
Michel Roux (French chef) Վիքիպահեստում |
Միշել Ռուն ծնվել է Սոն է Լուար դեպարտամենտի Շարոլ քաղաքում՝ մսագործի ընտանիքում։ Մանկությունից հետաքրքրվել է ընտանեկան գործերով, իսկ հետո՝ խոհարարական արվեստով։ Երկու տարվա ընթացքում Միշել Ռուն վերապատրաստվել է որպես հրուշակագործ։ Դրանից հետո Փարիզի Մեծ Բրիտանիայի դեսպանատանը ստացել է շեֆ խոհարարի պաշտոն։ Այստեղ նա աշխատել է մինչև զորակոչվելը։ Բանակում ծառայելու ընթացքում ստացել է անվտանգության գործողության և Հյուսիսային Ամերիկայում կարգուկանոնի պահպանման հիշատակային մեդալ[8]։
Ամերիկյան ծառայությունից հետո Փարիզում Միշելը միս Սեսիլ դե Ռոթշիլդի մոտ աշխատել է որպես շեֆ խոհարար։ 60-ական թվականներին Միշելը որոշել է թողնել խոհարարությունը և դառնալ օպերային երգիչ[9], բայց դրա փոխարեն իր եղբոր՝ Ալբերի հրավերով տեղափոխվել է Լոնդոն, որտեղ շարունակել է պատրաստել։ Միասին նրանք բացել են Le Gavroche ռեստորանը[10]։ 1972 թվականին Բերքշիրում Միշել Ռուն բացել է The Waterside Inn սեփական ռեստորանը։ Այս ռեստորանը Մեծ Բրիտանիայում դարձել է երկրորդը, որը ստացել է Միշլենի երեք աստղ[11][12][13]։
Հետագայում՝ 1973 թվականին, Միշել Ռուն եղբոր հետ միասին բացել է հրուշակեղենի արտադրամաս, երշիկի խանութ, ինչպես նաև փնտրել է նոր բաղադրատոմսեր և պատրաստման տեխնոլոգիաներ։
Միշել Ռուն հրատարակել է իր խոհարարական գիրքը, որտեղ պատմել է բաղադրատոմսերի մասին, որոնք կիրառվում են Ռու եղբայրների ռեստորաններում։ Բացի այդ, նա գրել է 30-սերիանանոց հեռուստաշոուի սցենար, որը նկարահանվել է BBC հեռուստաընկերությունում։ Գլխավոր հերոսները եղել են Միշել Ռուն և նրա եղբայր Ալբերը[14]։
90-ական թվականների վերջին Միշել Ռուն հեռացել է գործերից և 2008 թվականից ապրել է Կրան Մոնդանայում (Շվեյցարիա)[15]։
Միշել Ռուն մահացել է 2020 թվականի մարտի 12-ին Բրեյ քաղաքում թոքային իդիոպատիկ ֆիբրոզից[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.