From Wikipedia, the free encyclopedia
Մինա Ալեքսանդրա Սուվարի (անգլ.՝ Mena Alexandra Suvari, փետրվարի 13, 1979[1], Նյուպորտ, Ռոդ Այլենդ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հայտնի է «Գեղեցկություն ամերիկյան ձևով» և «Ամերիկյան կարկանդակ» ֆիլմերում դերակատարումներով։
Մինա Սուվարի անգլ.՝ Mena Suvari | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 13, 1979[1] (45 տարեկան) |
Ծննդավայր | Նյուպորտ, Ռոդ Այլենդ, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Rocky Hill School? |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի |
Ամուսին | Ռոբերտ Բինկման և Simone Sestito? |
Ծնողներ | հայր՝ Ando Suvari? |
Պարգևներ և մրցանակներ | |
Mena Suvari Վիքիպահեստում |
Մինա Սուվարին ծնվել է 1979 թվականին՝ փետրվարի 13-ին Նյուպորտում։ Հայրը՝ Անդո Իվար Սուվարին (էստ․՝ Ando Ivar Süvari)[2], էստոնական ծագումով հոգեբույժ է (Պյարնուից), մայրը՝ Քենդիս Չամբերսը, բուժքույր է, կիսով չափ հույն։ Մինան ունի հինգ եղբայր և մեկ քույր։ Ընտանիքի Չառլսթոն վերադառնալուց հետո 12-ամյա Մինան հյատնվում է մոդելային գործակալությունում։ Դպրոցն ավարտելուց հետո Միլան տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ սկսել է նկարահանվել սերիալներում։
Կինոյում նրա առաջնախաղը եղել է փոքրիկ դեր ռեժիսոր Գրեգ Արակի «Ոչ մի տեղ» ֆիլմում։ 1997 թվականին ստացել է գլխավոր դեր «Համբուրելով աղջկան» թրիլերում, որտեղ խաղընկերը Մորգան Ֆրիմանն էր։ Արժանանալով քննադատների դրական արձագանքներին՝ ստացել է դեր Սեմ Մենդեսի «Գեղեցկություն ամերիկյան ձևով» ֆիլմում (1999)։ Ֆիլմն արժանացել է հինգ Օսկար մրցանակի։ Մինան արժանացել է BAFTA մրցանակի։
Այնուհետև հաջորդել են դերերը «Հրացանակիրը», «Ամերիկյան կարկանդակ 2», «Շաքար և պղպեղ», «Բարձր պիլոտաժ», «Վնասվածք» ֆիլմերում։
2004 թվականին Սուվարին խաղացել է Էդդիի դերը Հաճախորդը միշտ մեռած է սերիալում։ Այս դերակատարման համար նա ստացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակը։ Խաղացել է երկրորդ պլանի դերեր «Լուրեր են պտտվում», «Դոմինո», «Գեղեցկության սրահ» ֆիլմերում։ Այնուհետև կրկնօրինակել է Այրիս Գեյնսբորոյին «Kingdom Hearts II» համակարգչային խաղում և «Վերջին ֆանտազիան 7։ Գալստյան երեխաները» մուլտֆիլմում[3][4]։
2006 թվականին Մինան խաղացել է «Ես գայթակղել եմ Էնդի Ուորխոլին»[5] ֆիլմում, իսկ 2007 թվականին նկարահանվել է «Բրուքլինի օրենքները» կինոնկարում։
2008 թվականին նկարահանվել է «Մահկանացուների օր» ֆիլմում[6]։
2010 թվականին Սուվարին նկարահանվել է «Պայծառատեսը» ֆիլմում։ 2011 թվականին՝ «Անձրևանոցը» սերիալում և «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալի առաջին եթերաշրջանում[7]։
Այնուհետև հաջորդեցին նկարահանումները «Չիկագոյի հրշեջները»[8] և «Դեպի հարավ դժոխքից»[9] սերիալներում։
2016-2017 թվականներին Սուվարին խաղացել է «Էմի Շումերի ներսում» և «Արդարության լիգա» հեռուստասերիալներում։
2018 թվականի հունիսի 8-ին[10] Մինայի գլխավոր դերակատարմամբ էկրաններ է բարձրացել «Ամերիկացի կինը» սերիալը[11], սակայն առաջին եթերաշրջանից հետո չի շարունակվել՝ ցածր վարկանիշի պատճառով։
2000[12]—2005 թվականներին Սուվարին ամուսնացած է եղել կինոօպերատոր Ռոբերտ Բրինքմանի հետ, 2010—2012[13] թվականներին՝ պրոդյուսեր Սիմոնե Սեստիտոյի հետ։ 2018 թվականի հոկտեմբերին ամուսնացել է երրորդ անգամ «Ես տանը կլինեմ Սուրբ ծնունդին» (2016) ֆիլմի գեղարվեստական բաժնի աշխատակից Մայքլ Հոուփի հետ[14]։ 2021 թվականի ապրիլին ծնվել է զույգի որդին՝ Քրիստոֆեր Ալեքսանդր Հոուփը[15]։
Տարեթիվ | Վերնագիր | Դեր | Ծանոթ․ |
---|---|---|---|
1997 | Kiss the Girls | Coty Pierce | |
Snide and Prejudice | Geli Raubal | ||
Nowhere | Zoe | ||
1998 | Slums of Beverly Hills | Rachel Hoffman | |
1999 | American Pie | Heather | |
The Rage: Carrie 2 | Lisa Parker | ||
Atomic Train | Grace Seger | ||
American Beauty | Angela Hayes | ||
2000 | Loser | Dora Diamond | |
American Virgin | Katrina Bartalotti | ||
2001 | The Musketeer | Francesca Bonacieux | |
American Pie 2 | Heather | ||
Sugar & Spice | Kansas Hill | ||
2002 | Sonny | Carol | |
Spun | Cookie | ||
2004 | Trauma | Charlotte | |
2005 | Standing Still | Lana | |
Edmond | Prostitute | ||
Rumor Has It | Annie Huttinger | ||
Domino | Kimmie | ||
Beauty Shop | Joanne Marcus | ||
2006 | Factory Girl | Richie Berlin | |
Caffeine | Vanessa | ||
The Dog Problem | Jules | ||
Final Fantasy VII: Advent Children | Aerith Gainsborough | Voice, English version[16] | |
2007 | Brooklyn Rules | Ellen | |
Stuck | Brandi Boski | ||
Style Savvy Fashionastas: Una | Angie | Voice | |
2008 | Day of the Dead | Corporal Sarah Cross-Bowman | |
The Mysteries of Pittsburgh | Phlox Lombardi | ||
The Garden of Eden | Catherine Bourne | ||
2009 | Style Savvy Fashionastas: Una and The Lost Key | Angie | Voice |
2010 | You May Not Kiss the Bride | Tonya | |
2011 | Restitution | Katie | |
Style Savvy Fashionastas: Una and The Great Fashionasta Rescue | Angie | Voice | |
Love Notes (short film) | Emmylou | ||
2012 | American Reunion | Heather | |
Style Savvy Fashionastas: Una and The Secret of the Shoes | Angie | Voice | |
The Knot Landing | Sarah | ||
2014 | Don't Blink | Tracy | Also associate producer |
The Opposite Sex | Jane | ||
Style Savvy Fashionastas: Una and The Search of the Stilettos | Angie | Voice | |
2015 | Badge of Honor | Jessica Dawson | |
2017 | Becks | Elyse | |
2019 | Apparition | Anna | |
The Murder of Nicole Brown Simpson | Nicole Brown Simpson | Also executive producer | |
2020 | Don't Tell a Soul | Carol | [17] |
What Lies Below | Michelle Wells | ||
Hide | Sarah | Short film | |
2021 | Grace and Grit | Treya Killam Wilber | |
Locked In | Maggie | ||
Paradise Cove | Tracey | ||
Ron's Gone Wrong | B-Bot | Voice | |
2022 | Breakwater | Kendra | Post-production[18] |
The Accursed | Alma | Post-production | |
2023 | Hunt Club | Cassandra | |
Dark Obsession | Maya | Also producer[19] | |
2024 | Prey | TBA | |
TBA | Reagan | Jane Wyman | Post-production[20] |
The Dresden Sun | Asha | Post-production[21] | |
Fireflies at El Mozote | Sarah |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.