Միհայ Վյորյոշմարտի
From Wikipedia, the free encyclopedia
Միհայ Վյորյորշմարտի, (հունգ.՝ Vörösmarty Mihály, դեկտեմբերի 1, 1800(1800-12-01)[2][3][4][…], Kápolnásnyék, Gárdony District, Ֆեյեր, Հունգարիայի թագավորություն - նոյեմբերի 19, 1855(1855-11-19)[2][3][4][…], Պեշտ, Պեշտ, Հունգարիա[5]), հունգար բանաստեղծ, դրամատուրգ, քննադատ։ Հունգարիայի ռոմանտիզմի ներկայացուցիչ։ Ավարտել է Բուդապեշտի համալսարանի փիլիսոփայական և իրավաբանական ֆակուլտետները։ 1825 թվականին հրատարակել է «Զալանի փախուստը» հայրենասիրական ռոմանտիկ պոեմը։ «Վտարանդիները» (1830) պիեսում մարմնավորել է բռնակալ թագավորի դեմ ապստամբելու օրինականության գաղափարը, «Չոնգոր և Տյունդե» (հրատարակված 1831) հեքիաթ պիեսում պատկերել կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ։ Վյորյոշմարտին բնորոշ է ժողովրդին կարեկցելը («Գեղեցկուհի Իլռնկան», 1832, բալլադ), ազատասիրության ոգին («Ցիլլեին և Հունյադին», հրատարակության 1844, պատմական դրամա, «Կոչ», բանաստեղծությունը և այլն)։ Վյորյոշմարտը ողջունել է 1848-1849 թվականների հեղափոխությունը Հունգարիայում, ընտրվել է հեղափոխական պառլամենտի դեպուտատ, իսկ 1849 թվականին դարձել է Հունգարիայի բարձրագույն վճռաբեկ դատարանի դատավոր։ Հեղափոխության պարտությունից հետո գրված բանաստեղծությունները («Նախաբան», 1851, «Ալևոր գնչուն», 1854) հավաստում են Վյորյոշմարտի հավատարմությունը ազգային-ազատագրական գաղափարներին։
Միհայ Վյորյոշմարտի Vörösmarty Mihály | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1800 |
Ծննդավայր | Կապոլնաշենեկ Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | նոյեմբերի 19, 1855 |
Մահվան վայր | Բուդապեշտ Ավստրո-Հունգարիա |
Գերեզման | Ֆիումեի փողոցի գերեզմանոց |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Ազգություն | հունգարացի |
Մայրենի լեզու | հունգարերեն |
Կրթություն | Բուդապեշտի համալսարան (1820) |
Մասնագիտություն | բանաստեղծ, դրամատուրգ, քննադատ |
Ամուսին | Laura Csajághy? |
Զբաղեցրած պաշտոններ | Հունգարիայի Ազգային ժողովի անդամ |
Կուսակցություն | Radical party?[1] |
Անդամություն | Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Béla Vörösmarty? և Ilona Vörösmarty? |
Ստորագրություն | |
Mihály Vörösmarty Վիքիպահեստում |