From Wikipedia, the free encyclopedia
Միկի Արիսոն (անգլ.՝ Micky Arison, հունիսի 29, 1949, Թել Ավիվ, Իսրայել), իսրայելական ծագմամբ ամերիկացի ձեռնարկատեր, աշխարհի խոշորագույն կրուիզ օպերատորի՝ «Carnival Corporation»-ի գլխավոր գործադիր տնօրեն, ինչպես նաև Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Մայամի Հիթ» թիմի սեփականատեր։
Միկի Արիսոն անգլ.՝ Micky Arison | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 1949 (75 տարեկան) |
Ծննդավայր | Թել Ավիվ, Իսրայել |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Մայամիի համալսարան |
Մասնագիտություն | նավատեր և ձեռնարկատեր |
Ծնողներ | հայր՝ Ted Arison? |
Micky Arison Վիքիպահեստում |
Միկի Արիսոնը Թեդ Արիսոնի որդին է, որը Մեշուլամ Ռիքլիսի հետ համատեղ հիմնադրել է «Carnival Corporation» ընկերությունը։ Նրա քույրը Շարի Արիսոնն է։ Բնակվում է Ֆլորիդայում՝ Բելլ Հարբոր քաղաքում[1]։ Ունի երկու 200 ֆուտ կշռող զբոսանավ, որոնց վրա էլ ապրում է։ Սովորել է Մայամիի համալսարանում, սակայն ուսումը չի ավարտել։
2011 թվականին «Ֆորբս» ամսագիրը նրա կարողությունը գնահատել է 5,9 մլրդ դոլար՝ 169-րդ տեղը դնելով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում։
1995 թվականին Արիսոնը դարձել է «Մայամի Հիթ» բասկետբոլային թիմի սեփականատերը։ Նրա գնման պահից ակումբը երեք անգամ՝ 2006, 2012 և 2013 թվականներին, դարձել է «NBA»-ի չեմպիոն[2]։
Միկին ամուսնացած է Մեդելին Արիսոնի հետ[3], ունեն երկու երեխա[4]։ Նրանցից մեկը՝ Նիկը, զբաղեցնում է «Մայամիի Հիթի» գլխավոր տնօրենի պաշտոնը[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.