From Wikipedia, the free encyclopedia
«Միկա» մարզադահլիճ, (նաև՝ Պետական եկամուտների կոմիտեի մարզադահլիճ), թիմային մարզաձևերի համար նախատեսված մարզադահլիճ է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Բացվել է 2009 թվականին և տնօրինվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության ֆինանսների նախարարության կողմից։ Այն գտնվում է Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան 41 հասցեում՝ Միկա մարզադաշտի հարևանությանը[1]։
Տեսակ | մարզասրահ |
---|---|
Ամբողջական անվանում | «Միկա» մարզադահլիճ |
Տեղագրություն | Երևան |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 2009 |
Բացված | 2009 |
Սեփականատեր | ՀՀ Կառավարության ֆինանսների նախարարություն |
Տարողություն | 1200 |
Mika Sports Arena Վիքիպահեստում |
Միկա մարզահամալիրի կառուցման աշխատանքները սկսվել են 2006 թվականից՝ նախկին «Արաքս» մարզահամալիրի տարածքում։ 2008 թվականին շահագործման է հանձնվել ֆուտբոլի մարզադաշտը, իսկ 2009-ին՝ մարզադահլիճը։ Մինչև 2014 թվականի օգոստոս ամիսը համալիրը պատկանում էր Միկա ֆուտբոլային ակմուբին, սակայն կուտակված պարտքերի հետևանքով, համալիրի սեփականությունն անցավ ՀՀ Կառավարության ֆինանսների նախարարությանը[2]։
Մարզադահլիճը հյուրընկալում է Հայաստանի բասկետբոլի, հանդբոլի, վոլեյբոլի և ֆուտզալի առաջնության խաղերը, ինչպես նաև Համահայկական խաղերի զանազան մրցույթներ։
Այն կարող է տեղավորել 1,550 հանդիսական։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.