Միխայիլ Ֆրադկով
From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Ֆրադկով (սեպտեմբերի 1, 1950(1950-09-01)[1][2], Կուրումոչ[3], ռուս.՝ Михаи́л Ефи́мович Фрадко́в), ռուս պետական գործիչ, ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրեն 2017 թվականի հունվարի 4-ից։ Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն (2007-2016)։ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամ (2004 թվականի ապրիլի 24 - 2016 թվականի հոկտեմբերի 5)։ 2004 թվականի մարտի 5-ից մինչև 2007 թվականի սեպտեմբերի 12-ը՝ Ռուսաստանի Կառավարության նախագահ (2004 թվականի մայիսի 7-ից 12-ը պաշտոնական ընդմիջմամբ, երբ, Սահմանադրության համաձայն, նրա կառավարությունը լիազորությունները վայր դրեց երկրորդ ժամկետով վերընտրված նախագահի առջև, բայց արդեն հինգ օր անց կրկին հաստատվեց Պետական դումայի կողմից)։ 2007 թվականի սեպտեմբերի 12-14-ը կատարել է կառավարության նախագահի պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը՝ Վիկտոր Զուբկովի գլխավորությամբ[4]։
Միխայիլ Ֆրադկով | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ, Հայրենիք՝ համայն Ռուսաստան և Միասնական Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի պետական տեխնոլոգիական համալսարան և Արտաքին առևտրի համառուսական ակադեմիա |
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | սեպտեմբերի 1, 1950(1950-09-01)[1][2] (73 տարեկան) |
Ծննդավայր | Կուրումոչ[3] |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Զավակներ | Petr Fradkov? և Pavel Fradkov? |
Կայք՝ | government.ru/government/ |
Պարգևներ | |
Տնտեսագիտության թեկնածու (Ատենախոսության թեմա՝ Միջազգային տնտեսական հարաբերությունների ժամանակակից միտումները և Ռուսաստանի արտաքին տնտեսական կապերը)։ Տիրապետում է անգլերեն և իսպաներեն լեզուներին։
Քաղաքացիական ծառայության դասային աստիճան՝ Ռուսաստանի Դաշնության I դասի իսկական պետական խորհրդական (2000)։ Զինվորական կոչում՝ պահեստազորի գնդապետ։ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշանի լրիվ ասպետ»[5]։