From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Գերասիմովիչ Իլյենկո (ուկրաիներեն՝ Михайло Герасимович Іллєнко, հունիսի 29, 1947, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ուկրաինացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան։ Ուկրաինայի արվեստի ակադեմիայի թղթակից անդամ, Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ (2003)[1], Ուկրաինայի Ալեքսանդր Դովժենկոյի անվան պետական մրցանակի դափնեկիր։ Պարգևատրվել է նաև Վաստակի համար III աստիճանի շքանշանով (2021)[2]։
Միխայիլ Իլյենկո ուկրաիներեն՝ Михайло Герасимович Іллєнко | |
---|---|
Ծնվել է | հունիսի 29, 1947 (77 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0407941 |
Միխայիլ Իլյենկոն ծնվել է 1947 թվականի հունիսի 29-ին Մոսկվայում, ինժեների ընտանիքում։ Ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը (1970, Միխայիլ Ռոմի արվեստանոց)։ 1973 թվականից եղել է Կիևի Ա. Պ. Դովժենկոյի անվան կինոստուդիայի ռեժիսորը։ Աշխատել է «Կիևնաուչֆիլմ» կինոստուդիայում, 1997 թվականից՝ «Բաց գիշեր» կինոփառատոնի կազմակերպիչ, 2000 թվականից՝ Կիևի Իվան Կարպենկո-Կարիի անվան թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ազգային համալսարանի կինոյի ֆակուլտետի դեկան։ Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության անդամ է։ Հեղինակ է մի շարք արձակ ստեղծագործությունների, ուկրաինական ժամանակակից կինոյի մասին հոդվածների։
2009 թվականին մասնակցել է շուրջերկրյա ճանապարհորդության առաջին փուլին «Կուպավա» զբոսանավով։ 2012 թվականի հունվարի 19-ին կայացել է Իլյենկոյի «Նա, ով անցել է կրակի միջով» ֆիլմի պրեմիերան, մայիսին ֆիլմը թողարկվել է DVD տարբերակով, կինոքննադատներն այն անվանում են առաջին ամբողջովին ուկրաինական ֆիլմը, որը թողարկվել է լայն վարձույթի համար։ Այս կինոնկարն ընդգրկվել է «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի հավակնորդների երկար ցուցակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.