![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/50/Mikhail_bakhtin.jpg/640px-Mikhail_bakhtin.jpg&w=640&q=50)
Միխայիլ Բախտին
From Wikipedia, the free encyclopedia
Միխայիլ Բախտին,(ռուս.՝ Михаи́л Миха́йлович Бахти́н, նոյեմբերի 5 (17), 1895[1][2][3], Օրյոլ, Ռուսական կայսրություն[4] - մարտի 7, 1975(1975-03-07)[5][1][6][…], Մոսկվա, ԽՍՀՄ[7]), ռուս փիլիսոփա, մշակութաբան, եվրոպական մշակույթի և արվեստի տեսաբան, լեզվի, եվրոպական վեպի պատումի և ժանրի վիպական (էպիկական) ձևի (ֆորմայի) հետազոտող։ Բախտինը եվրոպական վեպի նոր տեսության, այդ թվում՝ գեղարվեստական երկում բազմաձայնության (պոլիֆոնիա) հայեցակարգի հիմնադիրն է։ Ուսումնասիրելով Ֆրանսուա Ռաբլեի վեպի գեղարվեստական սկզբունքները՝ Բախտինը զարգացրեց ժողովրդական ունիվերսալ ծիծաղի մշակույթի տեսությունը։ Հենց Բախտինին են պատկանում գրականագիտական այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են բազմաձայնությունը, ծիծաղի մշակույթը, քրոնոտոպը, կառնավալացումը, մենիպեան։ Իր աշխատություններում նա ուսումնասիրել է նաև գեղարվեստական գրականության մեջ մարմնի և հոգու՝ դեռևս Միջնադարից բխող հակամարտության խնդիրը՝ առանձնացնելով «հոգևոր աճ» և«մարմնական անկում» եզրույթները։ Բախտինը նաև լեզվաբանական աշխատությունների հեղինակ է. դրանցում նա ուսումնասիրել է հատկապես լեզվի զարգացման ընդհանուր տեսության հարցերը, ոճաբանությունը և խոսքի մշակույթը։ Նա նաև առաջնորդն է փիլիսոփայական - գիտական այն խմբակի, որը հայտնի է«Բախտինի խմբակ» անունով։
Միխայիլ Բախտին ռուս.՝ Михаил Бахтин | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 5 (17), 1895[1][2][3] |
Ծննդավայր | Օրյոլ, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | մարտի 7, 1975(1975-03-07)[5][1][6][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[7] |
Գերեզման | Վվեդենսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների թեկնածու |
Ազդվել է | Ֆեոդոր Դոստոևսկի, Վյաչեսլավ Իվանով, Aleksandr Meyer?, Russian religious philosophy?, Իմանուիլ Կանտ և Ֆրիդրիխ Նիցշե |
Երկեր | polyphony? |
Մասնագիտություն | փիլիսոփա, լեզվաբան, գրող, գրական քննադատ, գրականության պատմաբան, գրականագետ և արվեստի տեսաբան |
Աշխատավայր | Մորդովիայի պետական համալսարան |
![]() |