Միլանկովիչի ցիկլներ
From Wikipedia, the free encyclopedia
Միլանկովիչի ցիկլներ, հազարավոր տարիների ընթացքում Երկրի շարժումների տատանումների կոլեկտիվ ազդեցությունը կլիմայի վրա։ Հասկացությունն իր անունը ստացել է ի պատիվ սերբ երկրաֆիզիկոս և աստղագետ Միլուտին Միլանկովիչի։ 1920-ական թվականներին նա առաջադրել է մի վարկած, ըստ որի էքսցենտրիցիայի տատանումները, երկրի առանցքի թեքումը և ուղեծրի պրեցեսիան հանգեցնում են Երկրին հասնող արևի ճառագայթների ցիկլային տատանումներին և որ այդ ուղեծրային ստիմուլացիան ուժեղ ազդեցություն ունեցավ Երկրի կլիմայական մոդելի վրա։
Նմանատիպ աստղագիտական վարկածներ 19-րդ դարում առաջադրել էին Ջոզեֆ Ադհեմարը, Ջեյմս Քրոլը և ուրիշներ, բայց դժվար էր դա հաստատել, քանի որ գոյություն չունեին ստույգ փաստեր, և պարզ չէր, թե որ ցիկլներն էին կարևոր։
Այժմ Երկրի վրա գոյություն ունեցող այն նյութերը, որոնք անփոփոխ են մնացել հազարամյակների ընթացքում (սառույցի, ժայռերի և խոր օվկիանոսների շնորհիվ), ուսումնասիրվում են՝ պարզաբանելու Երկրի կլիմայի պատմությունը։ Չնայած դրանք համապատասխանում են Միլանկովիչի վարկածին, դեռևս գոյություն ունեն դիտարկումներ, որոնք չեն հիմնավորվում վարկածով։