ամերիկացի քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Միթ Ռոմնի Ուիլլարդ (անգլ.՝ Willard Mitt Romney, մարտի 12, 1947[3][4], , Դետրոյթ), ամերիկացի քաղաքական գործիչ։ ԱՄՆ-ի 2012 թվականի նախագահական ընտրություններում եղել է Հանրապետական կուսակցության թեկնածուն։ Հիսուս Քրիստոսի վերջին սուրբ օրեր եկեղեցու եպիսկոպոս է (մի քանի համայնքների հոգևոր առաջնորդ է)[7]։
Միթ Ռոմնի անգլ.՝ Mitt Romney | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Cranbrook Schools? (հունիս 1965), Սթենֆորդի համալսարան (1966), Բրիհեմ Յանգի համալսարան (1971), Հարվարդի բիզնես դպրոց (1975) և Հարվարդի իրավունքի դպրոց (1975) |
Գիտական աստիճան՝ | Բակալավր, Master of Business Administration? և Իրավագիտության դոկտոր |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, խորհրդատու, գործադիր տնօրեն, ոչ գեղարվեստական գրող և Mormon missionary |
Դավանանք | Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի[2] |
Ծննդյան օր | մարտի 12, 1947[3][4] (77 տարեկան) |
Ծննդավայր | , Դետրոյթ |
Դինաստիա | Romney family? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Willard Mitt Romney |
Հայր | George W. Romney? |
Մայր | Lenore Romney? |
Ամուսին | Ann Romney?[5] |
Զավակներ | Tagg Romney? |
Կայք՝ | romney.senate.gov |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Դպրոցն ավարտելուց հետո Միթ Ռոմնին ընդունվել է Սթենֆորդի համալսարան, որտեղ սովորում է երկու կիսամյակ։ Սթենֆորդից Միթը գնում է Ֆրանսիա, որտեղ էլ զբաղվել է միսիոներական աշխատանքով։
Ֆրանսիայից վերադառնալով Ռոմնին ընդունվում է Բրիգամա Յանգի Համալսարան, որն ավարտում է 1971 թվականին հումանիտար գիտությունների բակալավրի դիպլոմով։ Որից հետո ընդունվում է Հարվարդի համալսարան, 1975 թվականին ստանում է դոկտորի և բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան[8]։
2002 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ։ 2003-2007 թվականներին եղել է Մասսաչուսեթսի նահանգապետ։
2008 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում եղել է Հանրապետական կուսակցության թեկնածուների հավակնորդներից մեկը, միաժամանակ ֆետրվարի 7-ին, «սուպերերեքշաբթիից» հետո, հանեց իր թեկնածությունը հօգուտ Մըք Քեյնի (այդ պահին նա կուսակցական համագումարում ուներ 294 պատվիրակ, Մըք Քեյնը ուներ 707 ձայն, իսկ Հակաբին ուներ 195 ձայն)։
Համաձայն հայտարարագրի Ռոմնիի և իր կնոջ կարողությունը 2011 թվականին կազմել է 14 միլիոն դոլլար։ Նրանք 1,9 միլիոն դոլլար հարկ են մուծել։ Ընդ որում ԱՄՆ նախագահի թեկնածուի ընտանիքի եկամտի շուրջ 30 տոկոսը (չորս միլիոն) ծախսվել է բարեգործության վրա։ Ռոմնիի ամբողջ կարողությունը կազմում է 200 միլիոն դոլլար[9]։
Ռոմնին 2012 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին հանդիսացել է ԱՄՆ Նախագահի թեկնածու[10]։ Նա հաղթեց մի քանի նահանգներում, հաղթեց Հանրապետական կուսակցության բաց նախնական ընտրություններում[11]։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ շփոթություն եղավ, երբ Միթ Ռոմնիի խումբը մայիսին սմարթֆոնների համար անվճար ծրագրեր թողարկեց, որում ներակայացվում էր հետևյալ նախադասությունը «Ամերիկան լավն է Միթի հետ», նաև կար վրիպակ «Amercia» բառի հետ կապված[12], որը ծաղրի առարկա դարձավ ԶԼՄ-ների և ինտերնետի համար։
ՄՀՄՊԻ-ի փորձագետ Վենյամին Պոպովը նշեց, որ 2012 թվականի ընտրություններում նրա վրա «խաղադրույք» են կատարել Իսրայելի իշխանությունները[13]։
Ինչպես շատ հանրապետականներ Ռոմնին ևս կրոնի պահպանողականության և ընտանեկան արժեքների կողմնակից է։ Նա աբորտի ամբողջական արգելքի կողմնակից է (բացառությամբ բժշկական ցուցումներով սկսված հղիությունը), դեմ է միասեռականների ամուսնություններին և քաղաքացիական համագործակցությանը։ Ապագայում պատրաստվում է սահմանադրությամբ արգելք դնել միասեռականների ամուսնության վրա։ Ռոմնին ԱՄՆ-ում մահապատժի կողմնակից է, որը նա փորձեց մտցնել Մասսաչուսեթսում, երբ զբաղեցնում էր նահանգապետի պաշտոնը։
Ռոմնին սատարում էր Ջորջ Բուշ կրտսերի տնտեսական նախաձեռնությունները և առաջարկում է դրանցից շատերը վերադարձնել (մասնավորապես հին առողջապահության համակարգը)։ Նա դեմ է հանդես գալիս ազգայնական նախաձեռնություններին։ Նրա ծրագիրը նախատեսում է հարեկերի իջեցում և միաժամանակ բյուտջետային դիֆիցիտի կրճատում, ծախսերի կրճատման հաշվին։ Դեմ է հանդես եկել հայտնի սկանդալային հեղինակային իրավունքների մասին օրենքին՝ SOPA, որը ԱՄՆ Կոնգրես էր ներկայացվել իր կուսակիցը։
Դեմ է Կիոտոյի արձանագրության վավերացմանը։ Նա մտածում է, որ գլոբալ տաքացումը կապված է մարդու գործունեության հետ։ Ընտրվելու դեպքում նա պլանավորում էր խիստ սահմանափակել Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության լիազորությունները։ Նաև Ռոմնին ցանկանում է, որ ԱՄՆ-ն օգտագործի իր հանքային պաշարները և անկախանա էներգոռեսուրսների ներմուծումից։
Հայտնի է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ղեկավարոըթյունների մասին կտրուկ հայտարարություններով։ Իր «Ոչ մի արդարացում, Ամերիկյան մեծության պատճառը» գրքում նա Ռուսաստանին անվանել է «Ամերիկայի աշխարհաքաղաքական № 1 թշնամին»[14]։ Նա ատոմային զենքի մշակումը Իրանում թույլ չտալը համարում է ԱՄՆ-ի անվտանգության գլխավոր գերակայությունը։ Նրան անհանգստացնում է ՉԺՀ-ի աճող ազդեցությունը, նա ՉԺՀ-ի տնտեսական քաղաքականությունը համարում է «անազնիվ» և այդպիսի քաղաքականության շարունակության դեպքում պատրաստ է պատժամիջոցներ կիրառել այդ երկրի դեմ։ Նրա խոսքով «Չինաստանի հետ առևտրային պատերազմը վերջին բանն է որին նա գնացել է, բայց նա երբեք չի կարող հանդուրժել ԱՄՆ-ի առևտրային պատմությունը։
Աջակցում էր Իրաք և Աֆղանստան ներխուժումին և քննադատում էր Օբամային Լիբիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ լիբիացի աբստամբներին բավականաչափ աջակցություն չցուցաբերելու համար։ Ջորջ Բուշ կրտսերի նման Ռոմնին ևս աջակցում է ահաբեկչության մեջ կասկածվող անձանց մինչդատական անժամկետ ձերբակալությանը և կասկածյալների «հատուկ ձևով հարցաքննությանը»[15], գովեստով է խոսում Գուանտանամո բանտի մասին։
2012 թվականին Mother Jones ամսագիրը տեսանյութ է հրապարակել, որտեղ Ռոմնին Օբամային ընտրող մարդկանց անվանում է «իրենց ապահովել չկարողացողներ և պետության հաշվին ապրողներ»[16][17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.