Միզուլա (լիճ)
From Wikipedia, the free encyclopedia
Միզուլա (անգլ.՝ Missoula), հնագույն սառցադաշտային լիճ ժամանակակից ԱՄՆ Մոնտանա նահանգի արևմտյան մասում։ Գոյացել է աստիճանաբար սառցադաշտային ժամանակաշրջանի վերջին, 15-13 հազար տարի առաջ։ Զբաղեցնում էր մոտ 7770 կմ² տարածք, ծավալը կազմում էր մոտ 2100 կմ³ (ժամանակակից Միչիգան լճի ծավալի գրեթե կեսը)[1]։ Գտնվում է Միզուլա քաղաքից 68 մղոն հյուսիս-արևմուտք, Մոնտանա թիվ 382 մայրուղուց արևելք։ 1966 թվականին հայտարարվել է բնության ազգային հուշարձան։
Միզուլա | |
---|---|
Տեսակ | բնության հատուկ պահպանվող տարածք, նախկին լիճ և պալեո լիճ |
Երկիր | ԱՄՆ |
Վարչատարածք | Մոնտանա |
Մակերես | 7770 կմ² |
Լճի հետազոտությունն հիմք է հանդիսացել ամերիկացի երկրաբան Ջոն Հարլեն Բրետսի տեղանքի դիլյուվիալ ծագման տեսության հիմնավորման համար, որի ուսումնասիրության առարկան Քանելդ Սքաբլենդ անվամբ հայտնի տեղանքն էր։ Լճի ձևավորումը կապված է Կորդիլերյան սառցադաշտի լեզվակի առաջխաղացման հետ, ինչը հանգեցրել է Կլարկ-Ֆորկ գետի վրա բնական սառցե ամբարտակի ձևավորմանը։ Պատվարի ենթադրյալ բարձրությունը կազմել է մոտ 610 մ։
Սառցե պատնեշի պարբերական փլուզումները աղետալի միզուլական ջրհեղեղների պատճառ են դարձել, որոնք պատուհասել են ժամանակակից Վաշինգտոնի նահանգի արևելյան հատվածին և շարունակել հոսքը Կոլումբիա գետի կիրճով, 2000 տարվաի ընթացքում շուրջ 40 անգամ։ Այդ մասշտաբային ջրհեղեղները ողողել են ընդհանուր առմամբ մոտ 210 կմ³ լյոսային և նստվածքային նյութ և տեղափոխել այն հոսանքն ի վար[2]։
- Բոննեվիլ և Միզուլա լճեր
- Միսուլլա լճի բրածո ափերը
- Քանել Սկաբլանդների քարտեզ
- Կապույտ՝ Կորդիլերան սառցե թերթ Դեղին՝ Սառցադաշտային Միզուլա լճի (արևելյան) և Կոլումբիայի սառցադաշտային լճի առավելագույն տարածքը (արևմտյան) Մուգ դեղին՝ տարածքներ, որոնք պատել են Միսուլայի և Կոլումբիայի ջրհեղեղները