ֆրանսիացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Միզիան Մաոլիդա (ֆր.՝ Myziane Maolida, փետրվարի 14, 1999[1], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նիսի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը |
Ֆրանսիա Կոմորյան Կղզիներ | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 14, 1999[1] (25 տարեկան) | ||
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիա | ||
Հասակ | 182 սմ | ||
Քաշ | 76 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Նիս | ||
Համար | 26 | ||
Պատանեկան կարիերա | |||
2007-2014 | Բուլոն-Բելանկուր | ||
2014-2017 | Օլիմպիկ Լիոն | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-2018 | Օլիմպիկ Լիոն B | 25 | (13) |
2017-2018 | Օլիմպիկ Լիոն | 13 | (1) |
2018-ներկա | Նիս | 11 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2015 | Ֆրանսիա Մ16 | 7 | (4) |
2015-2016 | Ֆրանսիա Մ17 | 7 | (2) |
2016-2017 | Ֆրանսիա Մ18 | 8 | (1) |
2017-2018 | Ֆրանսիա Մ19 | 19 | (9) |
2018-ներկա | Ֆրանսիա Մ20 | 2 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Մաոլիդան Օլիմպիկ Լիոնի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի օգոստոսի 5-ին՝ փոխարինելով Մարիանո Դիասին Ստրասբուրգի դեմ խաղում[3]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Ատալանտայի դեմ խաղում[4]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց նոյեմբերի 23-ին՝ Եվրոպայի Լիգայի Ապոլոնի դեմ խաղում[5]։ Ֆրանսիայի առաջնությունում առաջին գոլը խփեց նոյեմբերի 26-ին՝ Նիսի դեմ խաղում[6]։ Օլիմպիկ Լիոնի կազմում Մաոլիդան անցկացրեց 22 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
2018 թվականի օգոստոսի 13-ին Մաոլիդան 5 տարվա պայմանագիր կնքեց Նիսի հետ[7][8][9][10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 18-ին՝ Կանի դեմ խաղում[11]։ Սեպտեմբերի 14-ին Մաոլիդան 2 գոլային փոխանցում տվեց Ռենի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[12]։ Իր առաջին գոլը Նիսի կազմում խփեց հոկտեմբերի 31-ին՝ Ֆրանսիայի լիգայի գավաթի Օսերի դեմ խաղում[13]։
Մաոլիդան ներկայացրել է Ֆրանսիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[14]։ 2018 թվականին նա մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[15]՝ անցկացնելով 3 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Անգլիայի դեմ խաղում[16][17]։ Ֆրանսիան հասավ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ 2-0 հաշվով պարտվեց Իտալիային[18][19]։
2019 թվականի հունվարի 2-ի դրությամբ[20]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Օլիմպիկ Լիոն | 2017–18 | Լիգա 1 | 13 | 1 | 2 | 0 | 6 | 1 | 1 | 1 | 22 | 3 |
Նիս | 2018–19 | 11 | 0 | 0 | 0 | — | 1 | 1 | 12 | 1 | ||
Կարիերայի ընդհանուր | 24 | 1 | 2 | 0 | 6 | 1 | 2 | 2 | 34 | 4 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.