Միգել Իդալգո
From Wikipedia, the free encyclopedia
Միգել Իդալգո (անգլ.՝ Hidalgo, մայիսի 8, 1753(1753-05-08)[1][2][3][…], Corralejo de Hidalgo, Nueva Galicia, Նոր Իսպանիայի փոխարքայություն - հուլիսի 30, 1811(1811-07-30)[1][3], Չիուաուա, Nueva Vizcaya, Նոր Իսպանիայի փոխարքայություն), Մեքսիկայի ազգային հերոս, 1810-1811 թվականների հակաիսպանական ժողովրդական ապստամբության ղեկավար։
Միգել Իդալգո | |
---|---|
Ծնվել է | մայիսի 8, 1753(1753-05-08)[1][2][3][…] |
Ծննդավայր | Corralejo de Hidalgo, Nueva Galicia, Նոր Իսպանիայի փոխարքայություն |
Մահացել է | հուլիսի 30, 1811(1811-07-30)[1][3] (58 տարեկան) |
Մահվան վայր | Չիուաուա, Nueva Vizcaya, Նոր Իսպանիայի փոխարքայություն |
Գերեզման | Անկախության հուշարձան |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Universidad Michoacana de San Nicolás de Hidalgo? և Royal and Pontifical University of Mexico? |
Մասնագիտություն | կաթոլիկ քահանա, քաղաքական գործիչ, քահանա և rebel leader |
Աշխատավայր | Universidad Michoacana de San Nicolás de Hidalgo? |
Ծնողներ | հայր՝ Q17628146? |
Ստորագրություն | |
Miguel Hidalgo y Costilla Վիքիպահեստում |
Եղել է հոգևորական։ 1810 թվականին սեպտեմբերին գլխավորել է հիմնականում հնդկացի գյուղացիներից, հանքերի բանվորներից ու պեոններից կազմված հեղափոխական բանակը։ Նոյեմբերին Իդալգոյի գլխավորությամբ Գվադալահարա քաղաքում ստեղծված կառավարությունը վերացրել է ստրկությունը, հրապարակել համայնական հողերը հնդկացիներին վերադարձնելու օրենք և իջեցնել հարկերը։ 1811 թվականի հունվարին հեղափոխական բանակը պարտվել է, Իդալգոն դատի է տրվել և գնդակահարվել։