From Wikipedia, the free encyclopedia
Միգել Անխել Ֆելիքս Գալյարդո (իսպ.՝ Miguel Ángel Félix Gallardo, հայտնի է որպես El Padrino «Կնքահայր», հունվարի 8, 1946[1], Կուլյական, Սինալոա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), թմրավաճառ, Գվադալախարական կարտելի հիմնադիր[2][3]։ Ձերբակալվել է 1989 թվականին Թմրավաճառների դեմ պայքարի վարչության գործակալ Էնրիկե «Կիկի» Կամարենայի սպանության համար։ Մեքսիկայի բանտում 37 տարվա ազատազրկում է կրում[4]։
Միգել Անխել Ֆելիքս Գալյարդո իսպ.՝ Miguel Ángel Félix Gallardo | |
---|---|
Ծնվել է | հունվարի 8, 1946[1] (78 տարեկան) |
Ծննդավայր | Կուլյական, Սինալոա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | Թմրավաճառ |
Անդամություն | Guadalajara Cartel? և Մեքսիկայի դաշնային ոստիկանություն |
Միգել Ֆելիքս Գալարդոն ծնվել է Սինալոա նահանգի Կուլիական քաղաքի ծայրամասում գտնվող Բելլավիստայում ռանչոյում։ Ավարտել է միջնակարգ դպրոցը և քոլեջում սովորել բիզնես։ Աշխատանքի է ընդունվել որպես Մեքսիկայի Դաշնային դատական ոստիկանության գործակալ։ Սինալոա նահանգի նահանգապետ Լեոպոլդո Սանչես Սելիսի մոտ, որի քաղաքական կապերն օգնել են Միգել Գալարդոյին ստեղծել թմրանյութերի վաճառքով զբաղվող իր կազմակերպությունը, աշխատել է որպես ընտանիքի թիկնապահ[5][6][7][8],։
Միգել Ֆելիքս Գալարդոն սկսել է աշխատել թմրավաճառների մոտ, որոնք զբաղվում էին պետական պաշտոնյաների կոռուպցիայով, և Ռաֆայել Կարո Կինտերոյի և Էռնեստո Ֆոնսեկա Կարիլյոյի հետ, որոնք նախկինում աշխատում էին «Aviles» հանցավոր կազմակերպությունում, նրանք հսկողության տակ են վերցրել ապօրինի շրջանառության երթուղիներն այն բանից հետո, երբ Ավիլսը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ։
1980-ականների սկզբին Ֆլորիդան ուժեղացրել է թմրանյութերի մաքսանենգությությունը կասեցնելու պայքարը, որն այն ժամանակ անօրինական առևտրականների համար հիմնական նշանակման վայր էր։ Արդյունքում կոլումբիական կարտելները սկսել են օգտագործել Մեքսիկան որպես իրենց հիմնական փոխադրման կետ։
Խուան Մատա-Բալեստերոսը Միգել Ֆելիքս Գալյարդոյի հիմնական կապն էր կոլումբիական կարտելների հետ։ Մատա-Բալեստերոսը սկզբում ներկայացրել է Միգել Ֆելիքս Գալարդոյի նախորդին՝ Ալբերտո Սեսիլիա-Ֆալկոնին, Կալի կարտելի Սանտյագո Օկամպոյին[9], որն ԱՄՆ-ի կոկաինի մաքսանենգության խոշորագույն օղակներից մեկի ղեկավարն էր։ Գվադալախարա կարտելի մաքսանենգները իրենց ծառայությունների համար կանխիկ գումար վճարելու փոխարեն առգրավել են կոկաինի 50%-ը[9], որը նրանք մաքսանենգ ճանապարհով դուրս էին բերել Կոլումբիայից։ Սա չափազանց շահավետ էր նրանց. ըստ որոշ գնահատականների՝ Միգել Ֆելիքս Գալարդոյի, Էռնեստո Ֆոնսեկա Կարիլոյի և Կարո Կինտերոյի կողմից ղեկավարվող մարդկանց թրաֆիքինգի ցանցը տարեկան ստացել է 5 միլիարդ դոլար[9]։
Մինչև 1980-ականների վերջ Սինալոա կոալիցիան, որը ղեկավարել է Միգել Ֆելիքս Գալյարդոն (որը ներառում է Սինալոա, Տիխուանա, Խուարես և Պասիֆիկո սուր կարտելները), գրեթե մենաշնորհել է թմրանյութերի ապօրինի առևտուրը Մեքսիկայում[6][10]։
Միգել Ֆելիքս Գալյարդոն 1987 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Գվադալախարա։ Ձերբակալվել է Մեքսիկայում 1989 թվականի ապրիլի 8-ին, և Մեքսիկայի ու Միացյալ Նահանգների իշխանությունները նրան մեղադրել են թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) գործակալ Էնրիկե Կամարենի առևանգման և սպանության, խոշոր դրամաշորթության, թմրանյութերի մաքսանենգության և բազմաթիվ բռնի հանցագործությունների մեջ[11]։
Ըստ ԱՄՆ պաշտոնյաների խոսքերի՝ Միգել Գալյարդոն նույնպես ժամանակ է անցկացրել Սինալոայի նահանգապետի տանը։
Միգել Ֆելիքս Գալյարդոյի ձերբակալությունը կատալիզատոր էր Մեքսիկայում քաղաքական և իրավապահ մակարդակներում տարածված կոռուպցիայի բացահայտման համար։ Գալյարդոյի ձերբակալությունից մի քանի օր անց և լրատվամիջոցների ճնշման տակ ձերբակալվել են ոստիկանության մի քանի հրամանատարներ, 90 սպա դասալքվել է։
2018 թվականին թողարկվել է «Նարկո։ Մեքսիկա» հեռուստասերիալը, որտեղ Ֆելիքս Գալյարդոյին մարմնավորել է դերասան Դիեգո Լունան։
2021 թվականի օգոստոսին Միգել Անխելը հարցազրույց է տվել իսպանալեզու ամերիկյան Telemundo հեռուստաալիքի երեկոյան շոուին[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.