![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/68/UN_Resolution_regarding_the_territorial_integrity_of_Ukraine.svg/langhy-640px-UN_Resolution_regarding_the_territorial_integrity_of_Ukraine.svg.png&w=640&q=50)
Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի թիվ 68/262 բանաձև
From Wikipedia, the free encyclopedia
Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի թիվ 68/262 բանաձև (անգլ.՝ United Nations General Assembly Resolution 68/262), ընդունվել է 2014 թվականի մարտի 27-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի ժամանակ ի պատասխան Ղրիմի թերակղզու բռնակցմանը Ռուսաստանին։ Ոչ պարտադիր բանաձևը, որին աջակցում էր ՄԱԿ-ի 100 անդամ պետություն, հաստատեց Գլխավոր ասամբլեայի հանձնառությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին ընդունված 2014 թվականի Ղրիմի հանրաքվեով։ 11պետություն դեմ քվեարկեց բանաձևին, 58-ը՝ Ձեռնպահ, 24-ը բացակայում էին քվեարկության պահին։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/68/UN_Resolution_regarding_the_territorial_integrity_of_Ukraine.svg/640px-UN_Resolution_regarding_the_territorial_integrity_of_Ukraine.svg.png)
Բանաձևը ներկայացրել են Կանադան, Կոստա Ռիկան, Գերմանիան, Լիտվան, Լեհաստանը և Ուկրաինան[1]։ Բանաձևի ընդունմանը նախորդել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անհաջող փորձերը՝ գումարել է Ղրիմի ճգնաժամին անդրադարձող 7 նիստ՝ դիմակայելու ռուսական վետոյին[2]։